Thursday, 18 06 2026
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ

Իրավիճակը լրջանում է. կոշտ հայտարարություն Ստեփանակերտից

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, որ հայտարարել է Արցախի նախագահի գալիք ընտրությանը մասնակցելու մտադրության մասին, հայտարարություն է տարածել ներքին իրավիճակի վերաբերյալ, որը պարունակում է բավականին կոշտ թիրախավորումներ: Ու թեև Վիտալի Բալասանյանի հայտարարությունը չի պարունակում անուններ, թե կոնկրետ ում է նա կասկածում Արցախում ներքին կայունությունն ու սահմանադրական կարգը, ընդհուպ՝ պետականությունը վտանգի տակ դնելու արկածախնդիր մտադրության համար, այդուհանդերձ, նրա մի քանի դիտարկումներ հիմք են տալիս առնվազն ենթադրելու, որ Բալասանյանի հայտարարության թիրախում է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

Ինչպես հայտնի է, Բաբայանը պահանջում է փոխել Արցախի Սահմանադրությունը, որն իրեն չի տալիս նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրություն: Նա դեռևս ամիսներ առաջ է հայտարարել իր առաջադրվելու ցանկության մասին՝ ասելով, որ խանգարելու դեպքում կգնա պայքարի:

Ժամանակի ընթացքում նա ավելի ու ավելի է հստակեցրել, որ պայքարը ներառելու է հանրահավաքային մեթոդաբանություն: Սամվել Բաբայանը ավարտել է ստորագրահավաքը, որն իրականացվել է քաղաքացիական նախաձեռնության անվան տակ, և հավաքել անհրաժեշտ քանակի ստորագրություն՝ իշխանությունից պահանջելով գնալ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի: Արցախի իշխանությունը դրան արձագանքել է ոստիկանության, ԱԱԾ հայտարարությամբ, որ թույլ չեն տա սահմանադրական կարգի խախտման ու ապակայունացման որևէ գործողություն:

Միևնույն ժամանակ, Բակո Սահակյանը ոստիկանապետ նշանակեց պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, որին նշանակել էին արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար: Ոստիկանապետի պաշտոնում նրա նշանակումը գնահատվեց իբրև հենց Սամվել Բաբայանի մտադրությունների դեմ կատարված նշանակում, որպեսզի ոստիկանությունը ղեկավարի թե՛ փորձառու, թե՛, ինչը թերևս առավել նշանակալի էր, ռազմական ոչ պակաս հեղինակությամբ գեներալ, քան Սամվել Բաբայանը: Օրերս Բակո Սահակյանն այցելել էր ոստիկանություն, հետո՝ ԱԱԾ:

Ակնառու է, որ Արցախի իշխանությունը մտահոգված է, և Վիտալի Բալասանյանի, այսինքն՝ անգամ ոչ պաշտոնական շրջանակից արվող այդ հայտարարությունը հուշում է իրավիճակի լրջանալու մասին: Որովհետև Բալասանյանը հայտարարում է, որ ինքն ու իր զինակիցները թույլ չեն տա իրավիճակի ապակայունացում և կտան կոշտ պատասխան: Սա իր հերթին վկայում է, որ Սամվել Բաբայանի հետևում պաշտոնական Ստեփանակերտը տեսնում է ավելի զորեղ ուժ: Համենայն դեպս հարց է առաջանում՝ արդյոք միայն Բաբայանն ինքնին այդպես ահաբեկել է Ստեփանակերտի իշխանությանը և քաղաքական շրջանակներին: Թե՞ նրանց անհանգստությունն ու կոշտ հայտարարությունները պայմանավորված են հանգամանքով, որ Բաբայանի թիկունքում կարող է խաղալ ավելի լուրջ կամ զորեղ ուժ: Ի դեպ, այն, որ նախկին նախարարը հրապարակ է բերել Արցախի հարցը «ռուսական մանդատի» ներքո դնելու գաղափարը, շատերին է հիմք տվել եզրակացնելու, որ հնարավոր է՝ Բաբայանի թիկունքում կան ռուսական շրջանակներ: Հայկական մամուլում էլ տեղեկություն եղավ, որ կապը Հայաստանի ԱԱԾ նախկին պետք Կառլոս Պետրոսյանն է, որը պաշտոնաթողությունից հետո տեղափոխվել է Ռուսաստան: Պետրոսյանը, ի դեպ, այդ պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում: Միաժամանակ, Արցախի նախագահի ընտրության հարցում բավականին ակտիվ է նաև երկրորդ նախագահը, թեև դարձյալ՝ առանց անունների, բայց ակնհայտ Հայաստանի իշխանության դեմ դիրքավորումով: Բաբայանն ինքը, սակայն, Հայաստանի իշխանության դեմ դիրքավորված չէ, առայժմ, թեև մի քանի հայտարարություն էլ արել է, թե Երևանը աջակցում է այլ թեկնածուի, և ավելի լավ կլինի, որ բացահայտ ասվի այդ մասին:

Երևանը մտադիր է խոսել օգոստոսի 5-ին, ինչպես ազդարարել է վարչապետ Փաշինյանը: Նա խոսելու է ներքին և համահայկական օրակարգերի մասին: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը զուգահեռ է տարածվել Վիտալի Բալասանյանի խոսքը: Միաժամանակ, Փաշինյանի հայտարարությունից հետո նախկին վարչապետ, նախագահի մեկ այլ հավակնորդ Արայիկ Հարությունյանն է աջակցություն հայտնել Հայաստանի վարչապետին:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում