ԱՄՆ Օրեգոն նահանգի Ֆորեսթ Գրոուվ քաղաքի բնակիչը «Սեզամի փողոց» սերիալի հերոսի հագուստով կողոպտել է թխվածքաբլիթների խանութը, հաղորդում է Fox News-ը։
Նշվում է, որ տղամարդը «Կորժիկի» հագուստով էր։ Նա ներխուժել է թխվածքաբլիթների խանութ և սկսել արագորեն ուտել արտադրանքը։
Հստակեցվում է, որ նա կերել է տուփի կեսը և անսպասելիորեն անհետացել։
Հաջորդ օրը հանցագործը ոստիկանական տեղամաս է ներկայացել։ Նա զղջացել է իր արարքի համար և դա «թյուրիմացություն» անվանել։