«Նոր աշխարհակարգի ձևավորման ամենահետաքրքիր փուլը հիմա է սկսվում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝անդրադառնալով աշխարհակարգի փոփոխությանը։ Նա նշեց, որ արդեն 30 տարի է, ինչ արձանագրվում է նախկին աշխարհակարգի փոփոխությունը։ Ըստ նրա՝ սա մի փուլ է, երբ նոր աշխարհակարգը դեռ չի ներդրվել, փորձերն ադապտացնել նախորդ աշխարհակարգը ներկայիս իրողություններին չի աշխատել, և ներկայումս սկսվում է ամենահետաքրքիրը՝ տխրահռչակ աշխարհակարգի ձևավորումը։