ՌԴ գլխավոր դատախազության գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Նատալյա Ռատինովան պատմել է, որ կոռուպցիոն գործերի համար դատապարտված իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների շրջանում անցկացված հարցումը բացահայտել է նրանց բարոյական բարձր արժեքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռատինովան հստակեցրել է, որ հարցմանը մասնակցել են նաև պետական պաշտոնյաներ, որոնք չեն խախտել օրենքը:
Հետազոտության արդյունքների համաձայն, դատապարտված կոռուպցիոներների մոտ առաջին տեղում են եղել այնպիսի արժեքներ, ինչպիսիք են սերը, ընտանիքը և ազատությունը:
Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ կոռուպցիոներները հիմնականում ժխտել են նյութական բարեկեցությունը՝ որպես կաշառք վերցնելու պատրվակ: