Մասաչուսեթսում որոշել են ընտանեկան զույգերին, որոնք պատրաստվում են բաժանվել, արգելել ընդհանուր տանը սեքսով զբաղվել:
Համապատասխան օրինագիծն առաջարկել է սենատոր Ռիչարդ Ռոսը, հայտնում է UPI-ը:
Օրենքի նախագծում ասվում է, որ ցանկացած սեքսուալ կապ, ռոմանտիկ ընթրիք պետք է բացառվի ամուսինների կյանքից՝ մինչև դատարանում հարթվեն բոլոր ֆինանսական և խնամակալության հարցերը: Օրենքի խախտումը, սակայն, որևէ պատիժ չի ենթադրում:
Օրինագիծն առայժմ չի քնարկվել և չի ընդունվել: Թե բնակիչներն ինչպես են վերաբերվել դրան՝ չի ճշգրտվում: Չի նշվում նաև՝ նախագծում կետ կա՞ այն մասին, թե զույգերին թույլատրվո՞ւմ է սեքսով զբաղվել բաժանումից անմիջապես հետո:
Վերջերս Միչիգանում առաջարկել են չեղյալ հայտարարել ուրիշին նպատակային նյարդայնացնելու մասին օրենքը:










































