Շակիրան շարունակում է հանդես գալ իր նոր ալբոմին ուղղված համերգային ելույթներով: Այս անգամ երգչուհին հանդես է եկել Լոս Անջելեսի Բըրբենք շրջանում, որը կազմակերպել էր iHeartRadio-ն ու Target օնլայն-խանութը, հայտնում է spletnik.ru-ն:
Երգչուհին մի քանի կոմպոզիցիա է կատարել իր նոր ալբոմից, մասնավորապես, Empires բալլադը, Can’t Remember To Forget You երգը և այլն:
Նա կատարել է նաև կոմպոզիցիա «23-ը»՝ նվիրված Ժերար Պիկեին:
23-ը Ժերարի այն տարիքն է, երբ նա ծանոթացավ Շակիրայի հետ: Հիշեցնենք, որ երգչուհին ֆուտբոլիստից մեծ է 10 տարով:











































