Friday, 26 04 2024
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»

Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքս 2019-ում 4 դիրքով առաջընթաց է արձանագրել

Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքս 2019-ում 64-րդ դիրքում է, ինչը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է 4 դիրքով:

Մեր երկիրը միջինից բարձր եկամուտ ունեցող 34 երկրների շարքում 15-րդն է (2018թ. Հայաստանը ներառված էր միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների տասնյակում): Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Մարդկային կապիտալ և հետազոտություններ», «Ինստիտուտներ», «Ենթակառուցվածք», «Շուկայի կատարելագործվածություն», «Գիտելիքի և տեխնոլոգիական արտադրանք» հենասյուներով: Հատկանշական է դրական տեղաշարժը «Բիզնես սկսելու դյուրինությունը», «ՏՀՏ հասանելիություն մակարդակը», «Գիտական և տեխնիկական հոդվածներ», «ՀՆԱ-ի աճի տեմպը», «ՏՀՏ ծառայությունների արտահանումը», «Ազգային խաղարկային ֆիլմեր», «Առցանց ստեղծարարություն», «Վիկիպեդիայի խմբագրումները», «Արտոնագրերն ըստ ծագման», «Օգտակար մոդելներն ըստ ծագման» ցուցանիշներով:

2019թ. Գլոբալ ինովացիոն ինդեքսի հաշվետվությունն ունի հստակ թեմատիկ ուղղվածություն` առողջապահական ինովացիաներ, և վերլուծում է առողջապահական ինովացիոն միջավայրը` դիտարկելով տեխնոլոգիական և ոչ տեխնոլոգիական առողջապահական ինովացիաների դերը առողջապահական ծառայությունների մատուցման տրանսֆորմացիայի տեսանկյունից:

Այս տարի ինդեքսի առաջին վարկանշային եռյակը զբաղեցնում են Շվեյցարիան, Շվեդիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Գլոբալ ինովացիոն ինդեքսի վերաբերյալ ամենամյա հաշվետվությունները կազմվում և հրապարակվում են 2007 թվականից ի վեր` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO), «Cornell» համալսարանի և «INSEAD» միջազգային բիզնես դպրոցի համատեղ ջանքերով:

Ինդեքսը նկարագրում է աշխարհի 130 երկրների տնտեսությունների ինովացիոն կարողությունները և կատարողականը` հատուկ մշակված մեթոդոլոգիայի միջոցով վարկանշավորելով երկրները 80 որակական և քանակական ցուցանիշների հիման վրա։ Այն հաշվարկվում է որպես Ինովացիոն մուտքերի ենթաինդեքսի (Innovation Input Sub-Index) և Ինովացիոն ելքերի ենթաինդեքսի (Innovation Output Sub-Index) պարզ միջին թվաբանական, ընդ որում ինդեքսի ցուցանիշները խմբավորվում են ըստ 7 հենասյուների` «Ինստիտուտներ» «Մարդկային կապիտալ և հետազոտություններ», «Ենթակառուցվածք», «Շուկայի կատարելագործվածություն», «Բիզնեսի կատարելագործվածություն», «Գիտելիքի և տեխնոլոգիական արտադրանք» և «Ստեղծագործական արտադրանք»։

Տվյալները հավաքագրվում և վերլուծվում են հիմք ընդունելով միջազգային կազմակերպությունների և կառույցների կողմից հրապարակված հաշվետվությունները, պետական վիճակագրական տվյալները, մասնավոր հատվածից ստացված տեղեկատվությունը և սոցիոլոգիական հարցումների արդյունքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում