Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն Instagram-ում գրառում է հրապարակել, որով ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի հյուսիսում, Գրենլանդիայում և Ալյասկայում մոլեգնող հրդեհների վրա: Արտիստը զետեղել է The Guardian պարբերականի տեսագրությունը հրդեհների մասին:
«Գրենլանդիայում, Սիբիրում և Ալյասկայում վիթխարի հրդեհներն առաջացնում են ծխի շլեյֆներ, որոնք երևում են տիեզերքից: Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ այդ հրդեհների պատճառով CO2-ի արտանետումները մեկ ամսում հավասար են ամբողջ տարում Շվեդիայում վերահսկվող արտանետումներին»,- ասված է դի Կապրիոյի գրառման մեջ: