Thursday, 04 06 2026
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
Լարսը բաց է
07:40
Նավթի գներ – 03/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

ՀԲ-ն այսօր հաստատեց. 21.2 մլն ԱՄՆ դոլար վարկ Հայաստանի համար

Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը Հայաստանում Սոցիալական ապահովության ոլորտի կառավարման II-րդ ծրագրի համար (ՍՊԱԾ) այսօր հաստատեց 21.2 միլիոն ԱՄՆ դոլար վարկը: Ծրագիրն օժանդակելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը սոցիալական ապահովության ծառայությունների տրամադրման բարելավմանը և սոցիալական պաշտպանության նպաստներ ու ծառայություններ մատուցող կառույցների վերլուծական, մշտադիտարկման և գնահատման գործառույթների հզորացմանը:

ՀԲ գրասենյակից հայտնում են, թե Հայաստանը հետևողականորեն բարեփոխել է սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը, առաջնահերթյունների ներքո մասնավորապես կարևորելով արդյունավետությունն և հասցեականությունը: Ձեռնարկված քայլերը հետագա աջակցության կարիք ունեն, որը թույլ կտա հաղթահարել տևական և բարձր գործազրկությունը, վերացնել չքավորությունն ու մեղմացնել խոցելիությունը, որից առավել շատ տուժում են կանայք: Արձագանքելով այդ մարտահրավերներին Հայաստանը նախապատվությունը տվել է կենսաթոշակների, սոցիալական աջակցության, զբաղվածության և հաշմանդամության հավաստագրման գծով պատասխանատու չորս գործակալությունների գործառութային միասնականացման տարբերակին: Առաջին ՍՊԱԾ-ի շրջանակներում երկրի 19 բնակավայրերում իրականացվել է այդ ծառայությունները տրամադրող գործակալությունների համախմբումը ժամանակակից տեխնիկապես հագեցված, ինտեգրացված կառավարման տեղեկատվական համակարգով և անհատական գործերի կառավարման նոր ընթացակարգերով ապահովված ընդհանուր աշխատանքային տարածքներում:

Նոր ծրագրի ներքո մոդելը կիրականացվի ևս 37 Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում: Նախատեսված գործողությունները, այդ թվում շինարարական աշխատանքները, գրասենյակների կահավորումը, դրանք ՏՀՏ սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ համալրումը, վերապատրաստումները, աշխատատեղերում կատարվող ուղղորդումը, ինչպես նաև հանրության հետ ակտիվ կապերի պահպանումը, կապահովեն նոր կենտրոնների աշխատանքային արդյունավետությունը, շահառուների կարիքներին հարմարեցված բարձրակարգ ծառայությունների տրամադրումը:

«Համալիր սոցիալական ծառայությունների մոդելի և անհատական գործերի կառավարման նոր գործելակերպի որդեգրման շնորհիվ Հայաստանը արմատապես բարելավել է սոցիալական պաշտպանության ծառայությունների գործառույթը», ասում է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հափին: «Ծրագրի առաջնային շահառուները կլինեն սոցիալապես անբարենպաստ վիճակում հայտնված երեխաները, կանայք և տղամարդիկ, նաև տարեց մարդիկ, ովքեր առնչվում են խրթին կենցաղային խնդիրների հետ և որպես կանոն մեկուսացված են աշխատաշուկայից»:

Ծրագրի շահառուների թվում են նաև գրանցված գործազուրկները և գործատուները, ընդ որում ծրագրով նախատեսված է զբաղվածության գծով միջնորդության խթանում և գործատու/աշխատող կապի բարելավում, որը թույլ կտա բարձրացնել աշխատաշուկայի արդյունավետությունն ու կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը:

ՀՀ կառավարության զբաղվածության ռազմավարության իրականացումը ծրագրում կարտացոլվի տարբեր միջոցառումներով, մասնավորապես զբաղվածության պետական գործակալության կարողությունների զարգացումն ապահովող վերապատրաստումների և արդիականացված ՏՀՏ ենթակառուցվածքների, նպատակային ոլորտներում մասնագիտական կողմնորոշման բարելավումն ապահովող հեռակա ուսուցման ծրագրրերի միջոցով: Ակնկալվում է, որ մասնագիտական կողմնորոշման ծրագրում հավասարապես կներառվեն 1400 տղամարդ և կին շահառուներ, իսկ Կրթություն և հմտություններ չունեցող երիտասարդների ուսուցման ծրագրում կընդգրկվեն շուրջ 700 երիտասարդներ:

Ծրագրի ներքո կֆինանսավորվի մոտ 70 ծրագրերի սոցիալական նպաստների և ծառայությունների մշտադիտարկման և գնահատման ինտեգրացված համակարգը: Վերջինիս շնորհիվ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորություն կընձեռնվի ուղղակիորեն կառավարել շահառուների հետ հետադարձ կապը՝ կենտրոնանալով ծառայությունների որակին վերաբերող տեղեկությունների հավաքագրման վրա:

«Խոցելի ընտանիքները հաճախ զրկված են իրենց համար հասանելիք ծառայությունների մասին բավարար տեղեկություններից, ուստի նրանց կարիքներին համապատասխանող և կյանքի պայմանները հնարավորինս բարելավող ծառայությունների ընտրությունը առավել բարդ խնդիր է», ասում է Համաշխարհային բանկի ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Իվան Դրաբեկը:

Միևնույն ժամանակ ծրագիրը կօժանդակի Սոցիալական ապահովության պետական ծառայությանը՝ բարելավելով և կատարելագործելով վերջինիս առանցքային աշխատանքային գործընթացները: Կստեղծվի և կշահագործվի ռիսկային չափանիշների հիման վրա գործող խարդախության և սխալների կանխարգելման էլեկտրոնային համակարգը, կբարելավվեն մարդկային ռեսուրսների կառավարման գծով կարողությունները: Մասնավորապես համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներքո կգործարկվի կենտրոնացված սոցիալական վճարների համակարգը: Նախատեսվում է նաև, որ ծրագրի ավարտին մեկ կենսաթոշակառուի գործի մշակման միջին ժամանակը կկրճատվի 3 անգամ:

Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 25.5 միլիոն ԱՄՆ դոլար, որից 4.3 միլիոնը համաֆինանսավորման կարգով կտրամադրի Հայաստանի կառավարությունը: Համաշխարհային բանկի 21.2 միլիոն դոլարի վարկը կհատկացվի ՄԶԸ-ի ստանդարտ պայմաններով՝ տարեկան 1.25% ֆիքսված տոկոսադրույքով, 25 տարվա մարման և 5 տարվա արտոնյալ ժամկետով:

1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993 թվականին ՄԶԸ-ին անդամակցելուց հետո Հայաստանին հատկացվել է մոտ 1,839.06 միլիոն ԱՄՆ դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում