Իսպանական La Sexta պարբերականը հայտնում է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվել:
Դորտմունդի ակումբի 24-ամյա առաջատարը եվրոպական բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում է, սակայն «կապտանռնագույններ»-ը լուրջ քայլեր են ձեռնարկում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ռոյսի տրանսֆերը ձեռք բերելու նպատակով: Կատալոնական ակումբի ղեկավարներն արդեն բանակցում են ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները հաջող են ընթանում:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոյսն անցկացրել 22 հանդիպում, 9 գոլ է խփել, գոլային 8 փոխանցում կատարել:








































