Tuesday, 14 05 2024
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը

Իջևանի դեպքերից հետո 72 մարդ աշխատանքի է ընդունվել. 300-ից ավելի աշխատատեղ դեռ թափուր է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Պարոն Չոբանյան, Իջևանում տեղի ունեցած միջադեպերի օրերին Դուք ցուցարարների հետ զրույցում խոսում էիք օրական  8-15 հազար դրամով աշխատատեղերի մասին։ Դուք ասել էիք, որ մարզպետարանի կայքում հայտարարություն կտեղադրվի առնվազն 50 աշխատատեղի մասին, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա գալ մարզպետարան և այդ աշխատանքի առաջարկը ստանալ ու գնալ աշխատել։ Ի՞նչ եղավ այդ աշխատատեղերի ճակատագիրը։ Հայտարարությունները տեղադրվեցի՞ն մարզպետարանի կայքում։

– Մարզպետարանի կայքում աշխատատեղերի մասին առաջին հայտարարությունը եղել է հենց հուլիսի 19-ին՝ անմիջապես մեր հայտարարության հաջորդ օրը։ Այն ժամանակ խոսքը վերաբերում էր 302 թափուր աշխատատեղի մասին և գումարած պայմանագրային զինծառայությունը։ Դրա մասին մենք բանավոր էինք հայտարարել։ Ընդ որում, այդ աշխատատեղերը վերաբերում էին բոլոր տարածաշրջաններին՝ և՛ Բերդի, և՛ Իջևանի, և՛ Նոյեմբերյանի ու Դիլիջանի։ Դրանից հետո երկու օրը մեկ թարմացվել է այդ ինֆորմացիան։ Մեր ֆեյսբուքյան էջում ամենօրյա ռեժիմով է թարմացում եղել աշխատատեղերի մասին ինֆորմացիան։ Վերջին տեղեկատվությունն էլ եղել է մեր կայքում երեկ։ Հընթացս մենք տեղեկություններ ենք տվել նաև դիմումների վերաբերյալ։ Մասնավորապես երեկվա դրությամբ շուրջ 350 աշխատատեղերի դիմաց մենք ստացել ենք 194 դիմում, որից 72-ն ընդունվել են աշխատանքի։

Այսինքն՝ Ձեր հայտարարությունից հետո արդեն 72 մարդ ընդունվել է աշխատանքի՞։

– Այո։ Իմ հայտարարության հենց առաջին օրը մենք ստացանք մոտ 20 դիմում, և այդպես ամեն օր. արդեն նշեցի, որ 194 դիմում ենք ստացել։ Ակտիվ արձագանք կա։ Մոտ 200 դիմումը փոքր թիվ չէ։ Ընդ որում, սրանք այն դիմումներն են, որոնք մենք ստացել ենք հենց մարզպետարանում, բայց որոշ դեպքերում դիմումները ուղղակիորեն գնացել են հենց գործատուներին։ Մի քանի օր առաջ հենց ճանապարհաշինական ծրագրերից մեկով ճանապարհաշինարարն ասում էր, որ ինքը օրական 7-10 հազար դրամ վարձատրում է՝ չհաշված օրվա սնունդը և այլ ծախսեր։ Նա խնդրում էր, որ մարդիկ գնան աշխատեն, բայց մարդիկ այդքան ակտիվ չէին։

Իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ են հատկապես գյուղաբնակ վայրերի բնակիչները խուսափում նման աշխատանքների առաջարկներից։

– Ցավոք սրտի, անօրինական կերպով մի փոքր ավելի գերշահույթ ստանալը մարդկանց թերվարժեցրել է արժանապատիվ, օրինական աշխատանքից։ Հուսով եմ, որ այս գործընթացները, որոնք որ կատարվում են Տավուշում, մասնավորապես՝ անօրինականության դեմ պայքարը կնպաստի, որպեսզի մարդիկ ներգրավվեն օրինական բիզնեսներում, օրինական աշխատանք կատարեն, որը ոչ միայն կապահովի իրենց համապատասխան եկամուտ, այլև կապահովի օրինական ֆինանսական շրջանառություն, որից հարկեր կմուծվեն, որոնցով էլ հնարավոր կլինի լուծել այլ խնդիրներ՝ մասնավորապես, մեր երեխաների կրթության, բանակի հզորացման և այլ խնդիրներ։

Դուք այս փուլում նախադրյալներ տեսնո՞ւմ եք, որ մարդիկ օրինական աշխատանքը նախընտրեն անօրինական գերշահույթներից։ Դա կարծեք թե երկարատև աշխատանքի արդյունք է ենթադրում։

– Անշուշտ տեսնում եմ նախադրյալ։ Նույնիսկ մեզ մոտ առկա 194 դիմումը, այն, որ 72 հոգի արդեն աշխատանքի է ընդունվել, հենց դրա մասին է վկայում։

Պարոն Չոբանյան, իսկ ի՞նչ իրավիճակ է այս պահին Իջևանում։ Կրկին ուժեղացված հսկողությո՞ւն է իրականացվում։

– Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ որևէ արտառոց իրավիճակ, երևույթ առկա չէ։ Հիմնական վերահսկողական գործառույթները իրականացվում են անտառի շահագործման նկատմամբ, ուսումնասիրություն, հսկողություն է իրականացվում նաև անտառից, այսպես ասած, օրինական եղանակով արդյունահանվող փայտանյութի նկատմամբ։ Ինչու եմ ասում՝ այսպես ասած օրինական, քանի որ փաստաթղթի առկայությունը դեռևս չի նշանակում, որ այդ փայտանյութը օրինական է, և մենք փորձում ենք ամեն մի առանձին դեպքով համոզվել, որ այդ փաստաթուղթն ու բեռը համապատասխանում են իրար, և այդ փայտանյութը արդյունահանվել է հենց այն տարածքից, որտեղ որ իրենք արդյունահանելու իրավունք ունեին։

Իսկ վտանգ կամ մտահոգություն կա՞, որ ձմռանն ընդառաջ՝ աշնան ամիսներին կրկին կսրվի անտառից փայտ կտրելու և վաճառելու խնդիրը։

– Ես ուզում եմ, որ մենք մի բան արձանագրենք՝ օրինականության ապահովումը հատկապես ուղղված է սոցիալական խնդրի լուծմանը։ Երբ որ անտառի արդյունահանման մեջ անարխիկ վիճակ էր տիրում, որպես կանոն, այսպես ասած՝ ուժեղները միշտ կարողանում էին հաջողել թույլերի հաշվին, և հասարակ ժողովուրդը, որպես կանոն, դուրս էր մնում անտառամերձ գոտուց օգտվելու շրջանակից։ Բայց ես կարծում եմ, որ օրինականության հաստատումը կնպաստի, որպեսզի անտառամերձ բնակչությունը իր սոցիալական իրավունքից օգտվելու առումով ավելի պաշտպանված լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում