Ղրիմում ընդհանուր օգտագործման ճանապարհները կդառնան հանրապետության սեփականությունը: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով «Ղրիմինֆորմ» գործակալությանը:
«Մենք սեփականացնում ենք հասարակական օգտագործման Ղրիմի բոլոր մայրուղիները: Խոսքը 6240 կմ ավտոճանապարհի մասին է»,- ասել է Ղրիմի տրանսպորտի և կապի հարցերով հանրապետական կոմիտեի նախագահ Յուրի Շևչենկոն:
Համապատասխան որոշման նախագիծը երկուշաբթի օրը հավանության է արժանացել հանրապետության խորհրդարանի նախագահության կողմից: Խորհրդարանը նաև հավանության է արժանացրել թերակղզու ճանապարհներն ապահովող մի շարք հանրապետական հաստատությունների և ձեռնարկությունների ստեղծման նախագծերը:









































