Wednesday, 15 05 2024
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները

Բաքվի սահմանային շանտաժը հայ-վրացական հարաբերության դեմ

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը տեղեկություն է տարածել Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանային դիրքերում հայկական կողմի վիրավորի մասին, որի կյանքին բարեբախտաբար չի սպառնում վտանգ:

Վերջին օրերին տավուշյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից երրորդ դեպքն է, որոնցից մեկը ցավալիորեն ավարտվել է մահվամբ: Ի՞նչ է կատարվում այս օրերին, և ինչո՞ւ է Բաքուն լարվածությունն ավելացնում հենց Տավուշի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ասում է, որ Հայաստանի ստորաբաժանումները պատասխանել են հակառակորդի գործողություններին: Կասկած չկա, որ պատասխան եղել է, լինում է, և խոսքը խիստ պատասխանի մասին է:

Մյուս կողմից՝ պատասխանները անշուշտ մխիթարում են, սակայն չեն վերադարձնում մեր կորուստները: Իսկ բանն այն է, որ ադրբեջանական կողմի համար մարդկային կյանքը արժեք չունի, և դա հավասարապես վերաբերում է թե՛ հայկական զինուժին, թե՛ սեփական զինվորներին ու սպաներին: Եվ այդ կյանքերը Բաքվի համար առավել անարժեք են դառնում կամ, ավելի շուտ, Ալիևի համար, երբ նա հայտնվում է բավականին խնդրահարույց ներքին և արտաքին իրավիճակներում, որոնցից փորձում է դուրս գալ շանտաժով, մարդասպանությամբ: Իսկ հաշվի առնելով այն, որ Բաքվի համար այդպիսի դաշտ է արցախյան հակամարտությունը, Ալիևն ամեն անգամ շանտաժի ու մարդասպանության մեթոդի համար դիմում է հենց այդ դաշտն օգտագործելուն միտված քայլերի: Ընդ որում, այստեղ մոտիվները կարող են լինել անգամ արցախյան հարցին անմիջապես չառնչվող:

Մյուս կողմից՝ այս հարցը անկասկած վաղուց արդեն չափազանց լայն և ընդգրկուն ռեգիոնալ տրանսֆորմացիաների մեկնարկ է դարձել, և դրանով նաև չափվում են այդ տրանսֆորմացիաների ընթացքն ու տրամաբանական ավարտը, որը նշանակելու է այլևս այլ ռեգիոն, որտեղ անվտանգության առանցքում թուրքական տարրը չէ՝ ռուսական պայմանագրերով ամրացված, այլ հայ-վրացական գոտին: Ըստ այդմ՝ Ալիևի շանտաժի մոտիվները պետք է փնտրել այս լայն համատեքստում:

Եվ այս իմաստով ամենևին պատահական չէ, որ Բաքուն իրավիճակը լարում է հենց Տավուշի, այսինքն՝ այսպես ասած, նաև հայ-վրացական սահմանին մերձ ուղղությամբ, ու այդ լարումը տեղի է ունենում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Վրաստան կատարած այցից հետո: Այց, որն իր հերթին ուշագրավ էր վրաց-ադրբեջանական սահմանի ուղղությամբ Բաքվի ցուցաբերած ագրեսիվությանը Գարեջիի վանական համալիրի հայտնի առիթով: Այդ ագրեսիվությունն իհարկե ռազմական չէր, այլ, այսպես ասած, պատմամշակութային, սակայն ամեն ինչի մասին խոսում է այն, որ Բաքուն նաև մեծ սահմանապահ ուժեր է կենտրոնացրել այդ հատվածում՝ ըստ էության ռազմակայան կամ զորամաս հիմնելով: Ադրբեջանական սահմանապահները իրենց հագեցածությամբ գրեթե հավասարազոր են ռազմական միավորումների:

Այդպիսով, Բաքուն, ըստ երևույթին փորձելով ճնշում բանեցնել Վրաստանի վրա, Հայաստանի արտգործնախարարի վրացական այցից հետո շանտաժի է դիմում Տավուշի ուղղությամբ, ինչը անկասկած վկայում է այն մասին, որ հայ-վրացական շփումներն այդ այցի ընթացքում եղել են իրապես արդյունավետ ու առարկայական: Միևնույն ժամանակ, այդ իմաստով իհարկե պետք է արվեն նաև հետևություններ՝ Բաքվին անկյուն քշելու այդ քաղաքական գործընթացներին զուգահեռ ռազմական զգոնությունը բարձրացնելու և այդպիսով շանտաժի ճանապարհները հնարավորինս փակելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում