«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հուլիսի 29-ի հյուրը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ աղբի խնդրին, նշեց, որ այս պահին կան խնդիրներ քանի որ «Սանիտեք» ընկերությունը չունի բավարար չափով մեքենաներ.«Մենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոստացել ենք, որ քաղաքն աղբից մաքրվելու է և սա է պատճառը, որ մեղադրում են քաղաքապետարանին։ Բայց աղբը բերել քաղաքապետարանի դռների առջև դնելը ճիշտ չէ»։
Հասմիկ Խաչունցը խոսեց նաև տրանսպորտի խնդրի մասին, ասաց, որ երկու տարվա ընթացքում այն պետք է լուծում ստանա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում










































