Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

ԱԽ քարտուղարը ստե՞լ է․ սպասվում է աղմկոտ պաշտոնանկություն

Շուտով Հայաստանը և Արցախը միացնող 150-կիլոմետրանոց ճանապարհ է կառուցվելու․ օրերս հայտնել էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով հյուրընկալվել էր «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդաշարին:

«Էս պահին, պլաններով 2020 թվականին, նախնական քննարկումներով, պատրաստվում ենք մինչև 150 կիլոմետր ճանապարհ կառուցել: Արդեն որոշում կա: Հարավային ուղղությամբ ճանապարհ՝ Կապանից մինչև Հադրութ ճանապարհն է քննարկվում, և ես հուսով եմ, որ մինչև տարվա վերջ մենք կամփոփենք այս ամբողջ քննարկումները և արդեն կունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք կառուցելու այդ ճանապարհը»,- բառացիորեն ասել էր նա:

Ի դեպ, նույն հարցազրույցում ԱԽ քարտուղարը վստահություն էր հայտնել, որ ճանապարհը պլանավորվում է կառուցել շատ կարճ ժամանակում՝ 2020 թվին, ու հավաստիացրել էր, որ նախագծի ֆինանսավորման հարցերը լուծված են։

Արմեն Գրիգորյանը Հայաստանի իշխանության համակարգում զբաղեցնում է առանցքային պաշտոն, ու եթե նա կոնկրետ ժամկետներ է նշում, ապա մեր հասարակության, միջազգային հանրության մոտ կասկածներ չպետք է առաջանային, որ խոսքը գնում է արդեն իսկ մշակված ծրագրի մասին, որտեղ հստակեցված են բոլոր անհրաժեշտ բաղադրիչները։ Պատահական չէ, որ ԱԽ քարտուղարի հարցազրույցը հասարակական մեծ ռեզոնանս առաջացրեց Հայաստանում ու դրա պատճառներն ակնհայտ են։ Հայաստան-Արցախ որևէ ճանապարհի ռազմավարական նշանակության հարցի մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է: Միաժամանակ աներկբա է, որ հարավային ուղղությամբ նախատեսվող Կապան-Հադրութ ճանապարհն էլ ավելի կբարձրացնի Հայաստան-Արցախ ռազմավարական կապի ամրությունն ու, այսպես ասած, թողունակությունը՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական իմաստով:

Բնականաբար, այն, ինչ ոգևորություն է առաջացնում Հայաստանում՝ սվիններով է ընդունվում Ադրբեջանում և բնավ պատահական չէ, որ Արմեն Գրիգորյանի հարցազրույցին հաջորդեց Ադրբեջանի ԱԳՆ բավականին կոշտ հայտարարությունը։

Սակայն ուշագրավ է, որ Գրիգորյանի սենսացիոն հարցազրույցից հետո մեր իրազեկ աղբյուրները, մեղմ ասած, կասկածի տակ էին դնում նրա հայտարարության արժանահավատությունը։ Հիմնավորումներն ամենատարբեր բնույթի էին։

Նախ՝ Գրիգորյանն, անկախ զբաղեցրած առանցքային պաշտոնից, իշխանության ճամբարում այն կալիբրի գործիչը չէ, որը հրապարակայնացներ ռազմավարական նման ծրագրի մասին։ Սովորաբար իշխանության առանցքային քաղաքական որոշումների մասին հայտարարում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սակայն ավելի էական է այն հանգամանքը, որ այսօր Հայաստանի տնտեսությունը, բյուջեն նման ռազմավարական նախագիծ իրականացնելու հնարավորություն չունեն ու արկածախնդրություն կլիներ դրա տակ մտնելը՝ առանց նախապատրաստական աշխատանք, ասենք՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով հանգանակություն կազմակերպելու։ Այս իմաստով՝ Գրիգորյանն ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին։

Եվ վերջապես՝ մեր աղբյուրը տեղեկացնում էր, որ հարավային ուղղությամբ նախատեսվող Կապան-Հադրութ ճանապարհի նախագիծը տակավին սոսկ քննարկվող գաղափար է՝ իրականացման մեծ հավանականությամբ, սակայն դեռևս դրա վերաբերյալ չկա քաղաքական որոշում՝ ինչպես պնդել է Արմեն Գրիգորյանը։

Այսպիսով՝ մենք գրեթե վստահ էինք, որ Գրիգորյանի հայտարարությունն ավելի շատ արկածախնդրության հետևանք է, սակայն որոշակի նկատառումներից ելնելով՝ որոշել էինք թեմային չանդրադառնալ՝ գոնե այս պահին։ Հիմա այլևս այդ մասին լռելն անիմաստ է, որովհետև երեկ ռուսական հեղինակավոր կայքերից մեկը բացահայտել է Գրիգորյանի հայտարարության բլեֆը ու այդ լուրը տարածում է գտել ինֆորմացիոն այլ ռեսուրսներում ևս։

Արմեն Գրիգորյանը կամա թե ակամա արել է հայտարարություն, որն իրականություն դառնալու հեռանկար չունի, համենայն դեպս՝ նրա նշած ժամկետներում, ու անդառնալի հարված է հասցնելու Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հեղինակությանը։ Քաղաքական բլեֆը սովորաբար բնորոշ էր Սերժ Սարգսյանին։ Օրինակ՝ երրորդ նախագահն իր պաշտոնավարման տարբեր փուլերում խոստացել է սկսել Հայաստան-Իրան երկաթուղու կամ նոր ԱԷԿ-ի շինարարությունը ու, ըստ էության, խաբել է հասարակությանը։ Նման վարքագիծ իրեն թույլ տալ չի կարող հեղափոխության իշխանությունը, որի լեգիտիմության աղբյուրը հասարակության վստահությունն է։ Խորապես համոզված ենք, որ Նիկոլ Փաշինյանը տեղեկացված չի եղել Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին։

Ուզում ենք համոզված լինել նաև, որ Գրիգորյանը քաղաքական դավադրություն չի գործել իր թիմի հանդեպ ու ավելի շատ փորձել է ինքնադրսևորվել՝ էպատաժային հայտարարության շնորհիվ։ Գրիգորյանը ԱԽ քարտուղարի պաշտոնում որևէ բանով աչքի չի ընկել, ինչին մենք անդրադարձել ենք՝ ցավով արձանագրելով, որ այս բարձրաստիճան պաշտոնյայի օգտակար գործողության գործակիցը շատ ցածր է։

Եթե մինչև հիմա փոքր «կիքսերը» Գրիգորյանին ներվել են, ապա նրա վերջին հայտարարությունը սկանդալային է։ Նման կարգավիճակ ունեցող պաշտոնյան իրավունք չունի հանդես գալ այս կարգի անպատասխանատու հայտարարություններով։ Ստեղծված իրավիճակի լավագույն ելքը Արմեն Գրիգորյանի հրաժարականն է, հակառակ դեպքում՝ անխուսափելի է դառնալու աղմկոտ պաշտոնանկությունը, որովհետև կառավարությունը չի կարող մտնել Գրիգորյանի անպատասխանատու հայտարարության հետևանքների տակ՝ արժեզրկվելով մեր հասարակության աչքերում ու կորցնելով վստահությունը արտաքին գործընկերների մոտ։

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում