Wednesday, 10 06 2026
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի

Ո՞վ է մեղավոր գործարարի սպանության մեջ

Հունիսի 22-ին՝ ժամը 22.38-ին Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 49/1 շենքի բակում գտնվող ավտոտնակի մեջ կախվելու միջոցով ինքնասպան էր եղել 1972 թ.ծնված Վահե Հակոբջանյանը: Այն ընկալվեց որպես հերթական ինքնասպանության դեպք: Մինչդեռ պարզվում է, որ այս հուսալքված ինքնասպանը այդ քայլին դիմելու համար ունեցել է մի շարք պատճառներ, իսկ դրանցում մեղքի իրենց բաժինն ունեն թե՛ սովորական գյուղացին, թե՛ դատարանները, թե՛ երկրի նախագահը, թե՛ վարչապետը՝ իր ողջ կաբինետով հանդերձ:

Նախ՝ ո՞վ էր 39 ամյա Վահե Հակոբջանյանը: Նրան ճանաչողների գնահատմամբ՝ մի ազնիվ, լավատես մարդ, ով զբաղվում էր խաղողի մշակությամբ և գինու արտադրությամբ: Հայաստանի գինեգործության ասպարեզում մի շարք նորարարությունների հեղինակ բանիմաց և խելացի գինեգործը Գինեգործների միության անդամ էր, «Էթնիկպրոդ» ՍՊԸ-ի տնօրենը: Նա Վայոց ձորից էր և Արենիում, Աղավնաձորում այգիներ ուներ: Հարկ է նկատել, որ նա է ներկայացրել «Հայրենասիրական», «Հիշատակարան», «Խաչագող» գինու տեսակները Հայաստանի և արտասահմանի սպառողներին: Նրա ինքնասպանությունից հետո նեղ շրջանակներում պտտվում է այն վարկածը, թե նա ինքնասպան է եղել 30 հազար դոլար պարտքի պատճառով, որը 4-5 տարիների ընթացքում կուտակել էր բանկերում:

Նրա մտերիմները, սակայն, հավատացնում են, որ նա 30 հազար դոլարի համար ինքնասպանության չէր գնա, քանի որ ուներ եկամուտ: Եթե անգամ այդպես է, ապա ուներ շատ հարուստ բարեկամներ, որոնցից մեկն էլ Հայաստանի 10 հարկատուների ցուցակում է ընդգրկված և զբաղվում է շինանյութերի ներկրմամբ: Դրանից զատ, վերջերս Աղավնաձորում հող էր գնել և հողի նախկին տիրոջ հետ պայմանավորվել, որ նա պետք է իրեն օգնի գյուղատնտեսական աշխատանքներում: Որոշ ժամանակ անց հողի նախկին տերը հայտարարում է, թե նա իրեն հողի գումարը չի վճարել և սկսում է գումար պահանջել: Ինչևէ, պարտքի պատմությունը հասնում է դատարան և 3 ատյաններն էլ ի վնաս նրա են վճիռ կայացնում, չնայած բոլորի համոզմանը, որ վճիռը հօգուտ նրա կլինի, քանի որ նա ազնիվ էր և բոլոր փաստերը նրա օգտին էին:

Ինքնասպանությունից առաջ նա հանդիպել է իր կոլեգաներից մեկին և իրեն մտահոգող խնդիրները բաժանել է երկու մասի: Առաջին մտահոգիչ հանգամանքն այն է եղել, որ գինեգործությամբ զբաղվող գործարարներից մեկին հանձնել է 10 տոննա խաղող, որից պետք է իրեն տային գինի, որ իր «Հուշամատյան» պրոյեկտը շարունակեր, սակայն գինին չեն տվել: Մյուսն էլ վերաբերել է դատարանի վճռին և իրավասու մարմինների անտարբերությանը: Ինքնասպանությունից մոտ 6 ամիս առաջ նա փոքր բիզնեսի խոչընդոտների վերաբերյալ մի քանի նամակներ է ուղարկել իրավասու մարմիններին՝ օգնություն խնդրելով: Նամակները հասցեագրվել են թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ վարչապետին, բայց անպատասխան են մնացել: Իսկ ինքնասպանության դրդող պատճառների գագաթնակետն է դարձել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների այցը, ովքեր պահանջել են կատարել դատարանի վճիռը գումարի բռնագանձման վերաբերյալ:

Ապրիլին վարչապետին հասցեագրված նամակում (ներկայացնում ենք մասամբ) մասնավորապես ասվում է. «Մեծարգո պարոն վարչապետ, նախ նշեմ, որ Վրաստանի կառավարությունը 50 տոկոսով սուբսիդավորում է գինեգործական ձեռնարկությունների հումքի գնումները, երկրորդը՝ Վրաստանում գործող ձեռնարկություններին երկարաժամկետ վարկավորման միջոցով արտոնվում է երկրի ամբողջ տարածքով փոքր ու միջին գինու գործարաններ-շատոներ կառուցել իրենց ուրույն առանձնացված էթնոբրենդներով: Այդ ծրագրերի շնորհիվ մեր ձեռնարկության տիպի վրացական կազմակերպությունները տարեկան 3-4 շատոներևբրենդներ են կայացնում: Այս իրավիճակում կցանկանայի ոլորտի զարգացման վերաբերյալ իմ առաջարկները ներկայացնել ՀՀ կառավարությանը:

1. Հիմնվելով Արենիի պեղումների արդյունքների վրա, այն է՝ հնագույն գինու գործարանի հայտնաբերումը Հայաստանում, ՀՀ կառավարության կողմից ավանդական գինու դիվանագիտություն հատուկ ֆորմատով միջազգային քաղաքականության իրականացում: «Հիշատակարան» բրենդը իր ընդգրկունությամբ և բովանդակությամբ ի զորու է հանդիսանալ այդ դիվանագիտության առաջամարտիկներից մեկը:
2. Վարկային ամնիստիա հայտարարել միջազգային աղբյուրներից ՀՀ գյուղատնտեսության ու մանր ու միջին ձեռնարկատիրության զարգացման նպատակով հատկացված և տեղական բանկերի միջոցով վերավարկավորման միջոցով բաշխված ծրագրերի նկատմամբ:
3. Դադարեցնել հողերի խոշորացման պետական միջոցառումները զարգացնելով գյուղացիական կոոպերացիան ու նրան օժանդակող տարածաշրջանային կենտրոնները:
4. Միջգերատեսչական լայն ընդգրկունությամբ և ներգրավվածությամբ Գյուղատնտեսության ազգային ինստիտուտի կայացում, որի հիմնական ուղղվածություններից մեկը պետք է լինի գյուղատնտեսական արտադրանքի տարածաշրջանային հավաքական բրենդների մեթոդաբանության, բովանդակության մշակումն ու զարգացումը:

Հարգարժան պարոն վարչապետ, ինքս հանդիսանալով «Հայկ նահապետից մինչև Արցախ» հայագիտական համակարգչային խաղի և այլ ուսումնական ձեռնարկների հեղինակ, որոնք լայն տարածում ունեն համայն հայության շրջանում, զերծ եմ մնացել մեր ընկերության նկատմամբ պետական և բանկային մարմինների իրականացրած անօրինությունների բացահայտումներից, քանի որ չեմ ուզեցել վնասել Հայաստանի առանց այդ էլ ջլատված և քայքայված ներդրումային գրավչությունը, սակայն արդեն վրա հասած մեր աշխատող ու արարող հայրենակիցների ու բիզնեսի պարտադրված արտագաղթի պայմաններում կոչ եմ անում անցնել առողջացման անհապաղ միջոցառումների, քանի որ իսկապես վտանգված են անկախության տարիներին ստեղծված բազմաթիվ տնտեսական և ներազգային հասարակական ակտիվներն ու ձեռքբերումները: Հարգանքներով Վահե Հակոբջանյան»,- ասվում է անպատասխան նամակում: Այնինչ նույն ՀՀ կառավարությունը նրան ոչ միայն չխնայեց, այլև դրդեց ինքնասպանության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում