Կանզասցի մի ընտանիք տան վերանորոգման ժամանակ գտել է հին շշեր եւ ապակյա տարաներ: Իսկ որ ամենակարեւորն է, հավաքածուն մի քանի հազար դոլար է գնահատվել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով New York Post-ին:
«1940-ականների շշեր եւ տարաներ են: Սա իսկական ջեք-փոթ էր»,- ասել է տան ներկայիս տերը՝ Դանիել Մոլդերը:
Շշերն ու տարաները գտել են տան նախամուտքի սյուներից մեկի տակ: Հնարավոր է, որ նախկին տերը ընտանիքի անդամներից ծածուկ ոգելից խմիչքներ է օգտագործել, իսկ շշերը թաքցրել սյան մեջ: Ընդհանուր առմամբ գտել են ավելի քա հարյուր շիշ եւ տարա:
Շնորհիվ նրա, որ շշերը եղել են սյան ներսում, դրանք շատ լավ են պահպանվել: Հավաքածուների գիտակները շշերը գնահատում են մի քանի հազար դոլար:
«Մենք փորփրեցինք համացանցը եւ հասկացանք, որ շշեր կան, որոնք կարող ենք վաճառել 40-50 դոլարով»,- պատմել է տան տերը: