Wednesday, 10 06 2026
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը

ԼՂ հարցի կարգավորման գործընթացում Ֆրանսիան կարող է Ռուսաստանին այլընտրանք լինել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի վերլուծական բաժնի առաջատար փորձագետ, քաղաքագետ Մաքսիմ Մինաևը:

– Կազանյան եռակողմ հանդիպումից հետո բոլորն այս հանդիպումը ձախողված համարեցին, սակայն հանդիպումից հետո միջնորդների ակտիվությունը զարմանալիորեն ոչ միայն չնվազեց, այլև կրկնապատկվեց: Գրեթե միշտ նման եռակողմ հանդիպումներից հետո կարգավորման գործընթացում որոշակի թայմ-աութ է հայտարարվում, սակայն այս անգամ նման բան չեղավ: Ինչո՞վ եք պայմանավորում այդ ակտիվությունը:

– Այս մեծ ակտիվությունը թելադրված է նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ կողմերի փոխզիջման գալու անկարողությամբ, քանզի այդ հանդիպմանը միջնորդները պատրաստվում էին երկար և ինտենսիվ: Ինչպես նաև այն անհաջողությունը, որ արձանագրեց Մոսկվան Կազանի հանդիպման արդյունքում, Ռուսաստանին, Հայաստանին և Ադրբեջանին ստիպել է շարունակել պահպանել ԼՂ հարցի շուրջ բանակցությունների բարձր դինամիկան, և կարծում եմ` այստեղ հիմնական սուբյեկտը, որը հետաքրքրված է բանակցությունների ակտիվ շարունակմամբ, Ռուսաստանն է, քանզի առաջնային միջնորդությունն ինքն է ստանձնել և այժմ ստիպված է կարգավորման գործընթացում առարկայական քայլեր իրականացնել:

– Շատ փորձագետներ նշում են, որ դիվանագիտական նման ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ այստեղ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական հետաքրքրության հարցն է դրված: Այսինքն` Մեդվեդևը սեփական հեղինակության համար ցանկանում է մինչև իր պաշտոնավարման ավարտը ԼՂ կարգավորման հարցում առաջընթացի հասնել: Համաձա՞յն եք այդ գնահատականների հետ, և արդյո՞ք կարելի է ակնկալել, որ մինչև իր պաշտոնավարման ավարտը Մեդվեդևը կկարողանա կողմերից ինչ-որ փաստաթուղթ ստանալ:

– Իհարկե, նման գնահատականները գոյության իրավունք ունեն, քանզի Մեդվեդևն իր նախագահությունը սկսել է Վրաստանի հետ հակամարտությամբ, ինչն էլ տպավորություն է ստեղծել, որ Ռուսաստանը մի երկիր է, որն ընդունակ է ուժային որոշումներ կայացնել և Կովկասում բավականին խիստ քաղաքականություն է վարում: Մեդվեդևը քիչ ժամանակ ունի և կարող է զբաղվել ԼՂ կարգավորմամբ մինչև այս տարվա դեկտեմբեր: Առավելագույնը, ինչ նա կարող է անել, կողմերից հիմնարար սկզբունքների համաձայնեցում ստանալն է, քանզի այլ զարգացումների այս բանակցություններում հասնելը բավականին դժվար է:

– Պարոն Մինաև, չե՞ք կարծում, որ կազանյան հանդիպումից հետո սկսված դիվանագիտական այս աննախադեպ ակտիվությունը պայմանավորված է Մինսկի խմբի համանախագահների միջև առկա մրցակցությամբ: Այսօր բավականին մեծ ակտիվություն է դրսևորում Եվրամիությունը, կարելի՞ է ասել, որ ԵՄ-ն ցանկանում է առավել գործուն մասնակցություն ունենալ կարգավորման գործընթացում` հաշվի առնելով, որ օրերս ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթընը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը` մինչև տարեվերջ ավարտելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հիմնարար սկզբունքների համաձայնեցումը:

– Ես կարծում եմ, որ ԵՄ-ը կարող է հայտարարել ինչ ուզում է, բայց ԼՂ խնդրի կարգավորման հարցում եվրոպական դիվանագիտությունը իրական պոտենցիալ չունի: ԵՄ հնարավորությունները սահմանափակ են և մեծապես կախված այն հանգամանքից, որ ԵՄ-ն չունի դիվանագիտական ուժեղ և միասնական կորպուս, այստեղ հիմնականում արտահայտվում է գլխավոր երկրների քաղաքականությունը: Այս հարցում առավել մեծ պոտենցիալ ունեն ՄԽ մյուս երկու համանախագահները` ԱՄՆ-ն և Ֆրանսիան, և հենց նրանք կարող են մրցակցել Մոսկվայի հետ: Անկասկած ՄԽ անդամների միջև մրցակցություն գոյություն ունի, և դա ապացուցում է այն հանգամանքը, որ Դովիլում` Մեծ ութնյակի գագաթնաժողովում, միասնական հայտարարություն ընդունվեց, որը նման չէր նախորդ միասնական հայտարարություններին: Ակնհայտ է, որ Ֆրանսիան ունի որոշակի նկրտումներ մրցակցելու Ռուսաստանի հետ, և ենթադրելով ընթացիկ գործընթացներից` կարելի է ասել, որ Սարկոզիի թիմը ամենայն հավանականությամբ ունի հնարավորություն մրցակցելու Ռուսաստանի հետ և կարող է լինել Ռուսաստանին այլընտրանք: Նման պոտենցիալ ունի նաև ԱՄՆ-ն, սակայն այն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի` կապված Աֆղանստանի, Պակիստանի, Իրանի հետ և այսօր Ղարաբաղի ժամանակը չունի, ուստի հասկանալի է, որ ԱՄՆ համար այս իրավիճակում ավելի նախընտրելի է աջակցել Ֆրանսիային կամ էլ աջակցություն ցուցաբերել Թուրքիային, իսկ քանի որ Թուրքիան ՄԽ անդամ չէ, ապա մնում է Ֆրանսիան: Հաշվի առնելով Ֆրանսիայի գործունեությունը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաև հայկական մեծ սփյուռքի առկայությունը այդ երկրում` կարելի է ասել, որ այսօր Ֆրանսիան ի զորու է իր վրա վերցնել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը: Հենց այս ամենը հաշվի առնելով է Մոսկվան Դովիլի գագաթնաժողովից հետո ակտիվացրել իր գործունեությունը:

– Օրերս Մոսկվայում Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարեց, որ առաջիկայում կողմերին կարվեն նոր առաջարկներ, ինչն էլ կօգնի համաձայնության հասնելու: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կազանում փաստաթուղթ չստորագրվեց Ադրբեջանի ներկայացրած 10 առաջարկների պատճառով, կարելի՞ է ասել, որ այս նոր առաջարկները, որոնց մասին խոսում են, հենց ադրբեջանական առաջարկներն են:

– Կարծում եմ` ամեն դեպքում այդ առաջարկները պետք է ունենան փոխզիջումային բնույթ, քանզի մեկ կողմի դիրքորոշումը մյուսի վզին փաթաթելու մեթոդն անընդունելի է և կխանգարի կարգավորմանը, քանզի կոնֆլիկտի կողմերից ոչ մեկը չի համաձայնի մասնակցել բանակցություններին, եթե իր կարծիքը պատշաճ կերպով հաշվի չառնվի: Ամեն դեպքում նոր առաջարկներն անկասկած պետք է լինեն, քանզի ընթացիկ առաջարկները անգամ հնարավորություն չեն տալիս կարգավորման «ճանապարհային քարտեզը» ստորագրել: Ներկայիս մոտեցումները անգործունակ են, և մենք տեսնում ենք ռազմական հայտարարությունները հիմնականում Ադրբեջանի կողմից, կողմերը շարունակում են միմյանց հասցեին մեղադրանքներ տեղալ, և նոր առաջարկները այս իրավիճակում անհրաժեշտություն են:

– Ձեր կարծիքով, այսօր ո՞վ է ի վիճակի նման նոր առաջարկներ անել` Մինսկի խո՞ւմբն ընդհանուր վերցրած, թե՞ համանախագահող երկրներից որևէ մեկը:

– Ինչպես ցույց է տալիս կարգավորման պրակտիկան, նման հարցերում ՄԽ-ն էական դեր չի խաղում և ԵԱՀԿ ՄԽ հիմնական խնդիրը հենց համանախագահողների տարբեր ամբիցիաների առկայությունն է: Այս հարցում հիմնական դերակատարությունը կունենան Ռուսաստանն ու Ֆրանսիան: Մոսկվան ամեն ինչ կանի, որ Կազանում չստորագրված հիմնարար սկզբունքները առաջիկայում ստորագրվեն, ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա նա դեռևս պետք է մշակի իր մոտեցումը, սակայն դա պետք է անի հաշվի առնելով Մոսկվայի գլխավորությամբ ընթացած բանակցային գործընթացի փորձը, ինչպես նաև հայկական կողմի դիրքորոշումը: Ֆրանսիացիները նաև խնդիր ունեն այդ նոր առաջարկների ներմուծման հարցում, քանզի եթե Ռուսաստանը, չանսալով ՄԽ կարծիքը, որոշի պարզապես ձախողել եռակողմ հանդիպումները, ապա ֆրանսիացիները խնդիրներ կունենան: Ընդհանուր առմամբ, այդ նոր առաջարկները իրենցից կարող են ներկայացնել ճանապարհային քարտեզ, որտեղ հստակեցվում է բանակցային գործընթացի ընդհանուր վեկտորը և կողմերի հաստատումը` շարունակել խնդրի լուծման խաղաղ բանակցությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում