Wednesday, 15 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Հայաստանը պիտի պահանջի սիրիական խնդրի կարգավորման հարցում իր մասնակցությունը. «Նախախորհրդարան»

Նախախորհրդարանը հայտարարությամբ է հանդես եկել Քեսապի հայության տեղահանման իրադարձության կապակցությամբ:

«Մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի տարածքից զինված խմբավորումները ներխուժել և հարձակվել են Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա։ Թուրքիան, խախտելով Սիրիայի հետ կնքած պայմանագիրը, ոչ միայն չի կանխել զինյալ անօրինական թափանցումը, այլև ռազմական ակնհայտ օժանդակություն է տրամադրել զինյալներին`հրթիռակոծելով սիրիական տարածքը։ Բարեբախտաբար տեղի բնակչությունը նախապես լրիվ տեղափոխվել էր Լաթաքիա և մարդկային զոհեր չկան։ Սա Սիրիայում սանձազերծված պատերազմի համար սովորական դրվագ չի, այն ունի ոչ միայն խորհրդանշական իմաստ, այլև ռազմավարական նշանակություն։

Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին կատարվող այս ոճիրը նույն ցեղասպանության շարունակությունն է։ Քեսապը պատմական Կիլիկիայի վերջին կտորն էր, այստեղ ապրող հայերը գաղթականներ չէին, այլ իրենց պատմական հայրենիքում էին ապրում։ Հայության վերջին մնացորդներին իրենց բնօրրանից տարհանելը մինչ այսօր շարունակվող ցեղասպանության հերթական դրսևորումն է։

Հայաստանի կառավարող վարչախմբի կողմից հայության խնդիրների հանդեպ անփութության, ավելին՝ հանցավոր անգործության պատճառով սիրիահայությունը հայտնվել է լքված պատանդի վիճակում: Հայկական պետության կառավարությունը որևէ պատասխանատվություն չի ուզում ստանձնել ստեղծված իրավիճակի հանդեպ, հայտարարություն անելուց զատ, իբր Քեսապի հայության խնդիրը իր ուշադրության կենտրոնում է։ Աններելի հանցանք է, որ այսքան տարիներ անց իշխանությունը պատրաստ չի նման իրավիճակներին։ Սիրիական թնջուկի պարագայում Հայաստանը պիտի պահանջի սիրիական խնդրի կարգավորման հարցում իր մասնակցությունը, իսկ Քեսապի խնդիրը պիտի ՄԱԿ-ում բարձրացնի։ Դա նաև ցույց կտա հայկական շահերի պաշտպանության հարցում Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի շահագրգռվածության աստիճանն ու նրանց դիրքորոշումներով ակնառու կդառնա, թե ովքեր են Հայաստանի դաշնակիցները։

Քեսապը պիտի վերադառնա և քեսապցին իր հայրենիքը չի թողնի։

Մեր ազգային ճակատագրի համար բախտորոշ զարգացումների այս փուլում Հայաստանի ու արտերկրի հայության բոլոր ուժերից պահանջվում է հավաքական քաղաքական կամքի դրսևորում և այդ կամքի պարտադրում ապազգային վարչախմբին` նրա տապալումը օր առաջ իրողություն դարձնելու նպատակով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում