«Մենք հստակ համոզվել ենք, որ Ադրբեջանն այն գործընկերը չէ, որը պահպանում է պայմանավորվածություննրը, առնվազն ոչ 100%-ով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով սահմանային վերջին լարվածությանը: Նրա խոսքով՝ իրականում Ադրբեջանը կանխատեսելի գործընկեր չէ:
Պատգամավորը նկատեց՝ Ալիևը մշտապես իր հանրային հայտարարություններում, խոսքում մշտապես հնարավոր է պահում ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը: