Ստամբուլում վաճառվում է Ջոնսոնների ընտանեկան առանձնատունը, այս մասին գրում է Daily Sabah-ը:
Ըստ տեղեկությունների, այս տանն է ապրել Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի պապը՝ լրագրող եւ քաղաքական գործիչ Ալի Քեմալը: Առանձնատունը, որը գնահատվում է 6 մլրդ ռուբլի, համարվում է աշխարհի ամենաթանկ առանձնատներից մեկը: Այն նաեւ Բոսֆորի ծովափնյա շրջանի ամենամեծ առանձնատունն է: Շինությունը նախագծել է ճարտարապետ Ալեքսանդր Վալերը: Առանձնատունն ունի 23 ննջասենյակ եւ 8 լոգարաններ:
Ավելի վաղ հայտարարվեց, որ Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի կառավարությունում պաշտոն է գտել կրտսեր եղբոր համար: