Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հուլիսի 25-ին Բուխարեստում կոմունիզմի սարսափների թանգարան ստեղծելու մասին հրաման է ստորագրել։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թանգարանը կտեղակայվի խորհրդարանի պալատում։
Դրանում կցուցադրվի «1945-1989-ին Ռումինիայի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքի իրականությունը»։
Թանգարանի խնդիրը կդառնա կոմունիստական ռեժիմի չարաշահումների, հանցագործությունների և դրան դեմ անձանց կտտանքների մասին հասարակությանը տեղեկացնելը։
Նշվում է, որ թանգարանի գործունեությունը կֆինանսավորի պետբյուջեն, ինչպես նաև սեփական եկամուտները, ստացած նվերները և հովանավորները։