Daily Mail-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսին կարող է «Միլան» տեղափոխվել:
30-ամյա հոլանդացին, ով ներկայումս ապաքինվում է վնասվածքից, «ռոսսոներիներ»-ի կազմում կարիերան շարունակելու առաջարկ է ստացել: Միլանյան ակումբը ցանկանում է հզորացնել թիմի կազմն այն դեպքում, եթե Մարիո Բալոտելին հեռանա ակումբից:
Հավելենք, որ «Միլան»-ը պատրաստ է նույնքան աշխատավարձ վճարել վան Պերսիին, որքան նա վաստակում է «կարմիր սատանաներ»-ի կազմում:









































