Sunday, 21 06 2026
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում

Երևանի ռիսկերը Ստեփանակերտում. Սերժ Սարգսյանի այցը

Բադեն-Բադենում հանգստանալուց հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Արցախ, ինչպես հրապարակվել է հայկական մամուլում: Սարգսյանը վերջին ամիսներին բավականին հաճախ է մեկնում Արցախ, ինչը փորձագիտական շրջանակները պայմանավորում են այնտեղ սպասվող նախագահի և խորհրդարանի ընտրությամբ և դրա շուրջ թեժացող ներքին պայքարով: Գերակշռում է գնահատական, որ Հայաստանի նախկին իշխանությունը փորձում է իր դիրքերը փրկել Արցախում:

Այդ պարագայում, սակայն, հատկանշական է, որ Հայաստանի նոր իշխանությունն Արցախում այնքան էլ աշխույժ չէ: Եթե բուն խնդիրը ուղիղ ռևանշն է, ապա դա պետք է ենթադրեր, որ Երևանը ներկայիս գործընթացին պետք է լիներ առավել աշխույժ ներգրավվածի կարգավիճակում: Մինչդեռ նկատելի է նույնիսկ որոշակի ցուցադրական տարանջատում:

Սա, իհարկե, լիովին հասկանալի է թավշյա հեղափոխությունից հետո առաջ բերված մարտավարության համատեքստում, որ կիրառում է Հայաստանի իշխանությունն Արցախի հարցում՝ Ստեփանակերտի սուբյեկտության շեշտադրումով: Այդ մարտավարությունը դրսում աշխատելու համար ներսում ենթադրում է որոշակի զսպվածություն Արցախում տեղի ունեցող պրոցեսների հարցում: Որովհետև, եթե Երևանը աշխույժ և ուղիղ միջամտի այնտեղ իշխանության ձևավորմանը, ապա Ստեփանակերտի սուբյեկտության, բանակցային կողմ լինելու, Արցախի անունից բանակցության իրավունք չունենալու մասին շեշտադրումները կվերածվեն թատրոնի և կկորցնեն քաղաքական արժեքը կարգավորման գործընթացում:

Ըստ այդմ հարց է առաջանում, թե արդյոք Արցախի նախագահի ընտրությանը Երևանը՝ արտաքին իր շեշտադրումներով, որոշակի ներքին թակա՞րդ է հյուսել իր համար, առաջացրել կաշկանդող գործոննե՞ր, որից էլ օգտվում է նախկին իշխող համակարգը: Տեսականում այստեղ չենք կարող բացառել, որ Հայաստանի նոր իշխանությունն առաջնորդվում է, այսպես ասած, առաջնային, գլխավոր ու երկրորդական խնդիրներով: Մասնավորապես, առաջնային է դիտարկվում արտաքին գործընթացում հայկական կողմի դիրքերի ամրությունը, քան Արցախի ներքին կյանքում Հայաստանի իշխանության դիրքերի ամրացումը:

Երևանն ըստ երևույթին առավել մեծ է գնահատում արտաքին-անվտանգային ռիսկերը և մթնոլորտը՝ նախընտրելով իր համար թեկուզ ներարցախյան քաղաքական ռիսկերի առկայության պայմաններում, այդուհանդերձ, ապահովել արտաքին մթնոլորտային ռիսկերի չեզոքացման կարողունակությունը՝ այդ համատեքստում համարելով նաև, որ ներքին ռիսկերը այդուհանդերձ ժամանակի ու տարածության մեջ հետագայի համար առավել կառավարելի են: Իսկ կարո՞ղ են արդյոք լինել անկառավարելի ներքին գործընթացներ:

Այստեղ, սակայն, խնդիրն արդեն պետք է դիտարկել լայն համատեքստում և նաև հարց տալ՝ իսկ արդյոք ներարցախյան քաղաքական շրջափուլում անկառավարելիությունը ռիսկ է միայն Երևանի՞ համար և ոչ թե նաև այն սուբյեկտների, որոնք կփորձեն անկառավարելիությամբ լուծել ինչ-ինչ հարցեր: Ավելին՝ արդյոք անկառավարելիությունը ավելի մեծ ռիսկ չէ՞ հենց նրանց համար: Եվ այդ հարցերն ամենևին հռետորական չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում