Թուրքիայի դատախազությունը FETO կազմակերպության հետ կապերի մեջ կասկածվող 47 մարդու ձերբակալության օրդեր է տվել, հաղորդում է Anadolu Ajansi-ն:
Կասկածյալներին բերման ենթարկելու հատուկ գործողությունները տեղի են ունեցել երկրի 24 նահանգներում, ներկայումս ավելի քան 30 մարդ է ձերբակալվել:
Թուրքիայում FETO-ն համարվում է ահաբեկչական կազմակերպություն և դրա գործունեությունն արգելված է պետության տարածքում: Կազմակերպության ղեկավարը, կրոնական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենը, մեղադրվում է պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ:
2016-ի հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել, որի ճնշման հետևանքով 251 մարդ է զոհվել, 2 հազար 200 մարդ վիրավորվել է: Գյուլենը հերքել է իրեն ուղղված մեղադրանքները, դատապարտելով հեղաշրջումը: