Friday, 26 04 2024
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև

Ինչու 7 կուսակցություններին չմիացավ ՀՀԿ-ն և որքանով այդ հայտարարությունը կապ ունի Քոչարյանի հետ

ՀՀ յոթ քաղաքական ուժեր՝ «Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», ՀՅԴ, «Մեկ Հայաստան», Հայաստանի դեմոկրատական և Ռամկավար Ազատական կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Հայաստանում դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ, որտեղ մասնավորապես նշված է. «Ներկայիս քաղաքական իշխանությունը ձեռնամուխ է եղել ծայրահեղ գործողության՝ դատական իշխանության լիակատար յուրացմանը… Անթաքույց նպատակադրմամբ փորձ է արվում ձևավորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը և Կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Նարինե Դիլբարյանի խոսքով՝ «Ժառանգությանը» նունպես առաջարկ է արվել միանալ հայտարարությանը, սակայն քանի որ «Ժառանգության» առաջարկը մերժվել է, չի միացել: «Ցավ ի սիրտ հայտարարությունը չունեցավ այն ուղղությունը, որն անհրաժեշտ էր»,- նշեց Ն. Դիլբարյանը:

Պահպանողական կուսակցությանը և Կառուցողական կուսակցությանը հայտարարությանը միանալու առաջարկ չի արվել:

Անդրիաս Ղուկասյանի դիտարկմամբ՝ վերջին երկու ամսվա ընթացքում դատական համակարգի շուրջ ստեղծված իրադարձությունները հնարավորություն են տվել քաղաքական ինչ-որ հարթակում միավորվելու և իշխանությանը մատ թափ տալու:

Արդյո՞ք այս ուժերը քաղաքական դաշտում օրակարգ թելադրելու հնարավորություն ունեն, թե՞ հակառակը՝ հնարավորության բացակայությունն է, որ մղում է նման տեքստերի, քանի որ տեքստը և այն, թե ով է ասում, բավականին խնդրահարույց են: Անդրադառնալով այս հարցին՝ Միքայել Հայրապետյանն ընդգծեց. «Մի կողմ թողնեմ, թե ով է ասում, խոսքի իրավունք բոլորն ունեն՝ այդ թվում նաև Դաշնակցությունը, որն իր թիկունքին բավականին անտանելի ծանր պատմական բեռ ունի, ավելի կարևոր է այն, թե ինչու են ասում, և հետո նոր, թե ինչ են ասում: Տեսանք, որ «լեռը երկնեց և մուկ ծնեց», այսինքն՝ անարդյունավետ բան տեղի ունեցավ: Նրանք ասելիք չունեն, քանի որ հենց իրենք են թաթախված այդ ամենի մեջ»:

Հնարավո՞ր է, որ այս ուժերը միավորվեն Ռ. Քոչարյանի շուրջ. ի պատասխան այս հարցի՝ Ն. Դիլբարյանը նշեց, որ իր կարծիքով՝  այնքան էլ հավանական չէ այս ուժերի միավորվելը հանուն Քոչարյանի. «Ամեն ուժ իր համար է ստեղծում, այլ հարց է, որ հարկ եղած դեպքում կարող են օգտագործել Ռ. Քոչարյանի խաղաքարտը: Իմ կարծիքով՝ Քոչարյանի վերադարձը անիրատեսական, անհնար երևույթ է: Նրան կարող են փորձել «վերակենդանացնել», բայց ոչ թե նրան վերադարձնելու, այլ սեփական քայլերը և գոյությունն արդարացնելու համար»:

Միքայել Հայրապետյանի դիտարկմամբ նույնպես շատ քիչ է Ռ. Քոչարյանի վերադարձի հավանականությունը. «Բայց դա ամենևին չի նշանակում, որ նա քաղաքականության մեջ լինելու իրավունք չունի: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի քաղաքականության մեջ լինելու ոչ միայն որպես ընտրող, այլ նաև որպես քաղաքական գործոն»:

«…Սովոր ենք հարցը շեղել՝ բուն խնդիրը մոռանալով: Այսօր բուն խդիրը ո՞րն է. թե Դաշնակցությունն ինչ է ասել կամ ՀՀԿ-ն ինչու չի միացել հայտարարությա՞նը: Անարժեք բան է ստորագրվել՝ ժամանակից հետ ընկած, օրակարգ ձևավորելու անկարող: Հանրապետականներն ինչու չեն միացե՞լ. Հանրապետականները զբաղված են, ամառ է, հանգստանում են…»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում