Թաիլանդի Չիանգմայ քաղաքում հղի կինը ոտքերի մերսման է գնացել, որից հետո կոմայի մեջ հայտնվելով՝ մահացել է՝ տեղեկացնում է The Mirror-ը։
25-ամյա Վիրավանը մերսման ժամանակ կորցրել է գիտակցությունը։ Հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է։ Ավելի ուշ նրա մոտ ախտորոշել են թոքային երակի տրոմբոեմբոլիա։
Վիրավանը կոմայի մեջ է ընկել, կես տարի անց հարազատները որոշել են անջատել սնուցման սարքը։
Ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել մերսող բժշկի նկատմամբ, ենթադրվում է, որ նա անհրաժեշտ գիտելիքներ չի ունեցել հղի կանանց մերսման վերաբերյալ։