Wednesday, 24 06 2026
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը

Փակ փիլիսոփայության բաց վերքը

Թե՛ ժամանակակից աշխարհում, թե՛ ընդհանրապես մարդկության, քաղաքակրթությունների պատմության ընթացքում որևէ ազգի, ժողովրդի հանճարը, ունակությունները, տաղանդը, շնորհքը և չգիտես էլ որ մի առավելությունն ու արժանիքը հիմնավորապես դրսևորվել են միայն նրանով, թե տվյալ ազգը իր կենսագործունեության սպասարկման ինչպիսի համակարգեր է կարողացել ձևավորել, ինչպիսի փոխհարաբերության մեջ է եղել այդ համակարգերի հետ, ինչ որակ, ինչ արժեհամակարգ է դրել դրանց հիմքում:

Այդ ամենով էլ, թերևս, պայմանավորվել է այն տեղն ու դերը, որ տվյալ ազգը, ժողովուրդը ունեցել է համաշխարհային զարգացումներում: Ժամանակակից աշխարհում այդ համակարգերն են ապահովում որևէ ազգի, ժողովրդի մրցունակությունը գլոբալ գործընթացների մակարդակում: Ընդ որում` այստեղ էական հատկանիշը այն չէ, թե ինչքանով է կարողանում տվյալ համակարգը փակվել այլ համակարգերից, կարծրանալ, զրահապատվել: Դա վկայում է անմրցունակ, անկենսունակ համակարգի մասին, քանի որ ժամանակակից աշխարհում, գլոբալիզացիոն, տեղեկատվական լրջագույն ռեֆորմացիաների արդյունքում ձևավորվել է մի մթնոլորտ, որ փակ համակարգերը դատապարտված են ինքնին: Եթե համակարգերը փակ են, դրանք վաղ թե ուշ կանգնում են ճգնաժամի և կազմաքանդման իրողության առաջ: Ահա այդ իմաստով, որևէ ազգի և ժողովրդի համակարգային կենսունակությունը այլ համակարգերի հանդեպ փակվելու նրա կարողությամբ չէ, որ պայմանավորված է, այլ հակառակով` կարո՞ղ է, արդյոք, տվյալ ժողովրդի, ազգի, հանրույթի ստեղծած այս կամ այն համակարգը բաց լինել այլ համակարգերի հետ փոխհարաբերություններում և չքայքայվել, չտարրալուծվել, չսնանկանալ, չինքնաոչնչացվել:

Ահա այդ տեսանկյունից փորձենք տեսնել, թե արդյոք մենք` հայերս, ինչպիսի՞ վիճակում ենք: Պետք է երևի թե ուժ ունենանք խոստովանելու, որ մեր վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ: Մեր ստեղծած և որևէ համակարգ այսօր չի համապատասխանում արդիականության նվազագույն չափանիշներին անգամ: Արդիական չէ մեր պետական համակարգը, արդիական չեն մեր պետության ներսում մեր ստեղծած լոկալ համակարգերը` բանակ, դատաիրավական համակարգ, քաղաքական համակարգ, հասարակական փոխհարաբերությունների համակարգ: Արդիական չեն մեր ստեղծած համահայկական համակարգերը, արդիական չէ մեր սփյուռքն ինքնին: Բայց այդ ամենի արդիականացմանն ուղղված գործնական քայլերի փոխարեն, մենք ստեղծում ենք կաղապարվածության, զրահապատվածության նորանոր էլեմենտներ, ինչ-որ «հայկական աշխարհներ», «հայկական առևտրային ցանցեր», որոնք կարծես թե բացի համաշխարհային ասպարեզում հայ մարդու մտածողությունը գետտոյացնելուց, որևէ այլ գործնական արդյունք չեն կարողանում ապահովել:

Այդ մեխանիզմները, որ ներկայումս Հայաստանի իշխանության տարբեր օղակների մակարդակներով փորձ է արվում ներդնել հայկական հանրույթի մտածողության և աշխարհընկալումների հիմքում, բացի մեկուսացվածության զգացումը խորացնելուց, որևէ այլ օգուտ չեն տալիս: Ընդամենն ընդլայնվում են կարծրատիպային սահմանները այն գիտակցման, որ հայության հաջողության գրավականը աշխարհից լավագույնս սահմանազատվելու, մեր իսկ սահմանները, հայկականության տիրույթները հնարավորինս վառ և ամուր ընդգծելու և այդ տիրույթներում ամփոփվելու, այսինքն` «մենք մեր աշխարհի, ասել է թե` մեր յուղի մեջ տապակվելու» մեջ է: Մենք շարունակում ենք մեր խնդիրը համարել փակ համակարգերի, փակ շրջանների ստեղծումը` այդ մտայնությունը դնելով ազգային մտածողության հիմքում, այն դարձնելով ազգային-ազատագրականության մաս: Արդյունքում ստանում ենք համաշխարհային գործընթացների հանդեպ բացարձակապես անհաղորդ, լիովին անհամարժեք, անմրցունակ համակարգային «հայկական գալակտիկա», որտեղ, սակայն, և ոչ մի «աստղ» շրջապատը չի լուսավորում անգամ մեզ համար:

Ավելին` մեր իսկ ստեղծած համակարգերը իրենց փակ փիլիսոփայական հենքի պատճառով հակասության մեջ են մտնում մեր իսկ առօրյա կյանքի հետ, դառնում են այդ կյանքի ճնշող բեռ, մամլիչ: Դրա պատճառն այն է, որ այդ համակարգերի փիլիսոփայական հենքը որևէ կապ չունի այն իրական, առօրյա կյանքի հենքի հետ, որը մենք ապրում ենք: Թերևս այդ իսկ պատճառով էլ մեր ստեղծած համակարգերը` պետություն, բանակ, դատարաններ, համազգային կառույցներ, առավելապես մեր պատրանքներն ու ցնորքներն են բավարարում, սակայն ոչ մեր կենսական պահանջները` կենցաղից մինչև գլոբալ քաղաքականություն: Մենք վախենում ենք բացվել, ու մեր այդ փակ էությունը նորանոր վերքեր է բացում մեր ազգային-պետական ընթացքում: Այդ մտայնությունը Հայաստանում պետք է հաղթահարվի հնարավորինս արագ: Մեր համակարգային շինարարությունը մենք պետք է իրականացնենք ոչ թե մեր պատրանքները, մեր երազանքները, պատմական հիշողությունները, այլ առօրյա բազմատեսակ խնդիրները սպասարկելու մտայնությամբ և ելակետով: Մենք չպետք է վախենանք մեր խնդիրների մասին խոսելուց, մեր մտահոգություններն ու ամենատարրականից մինչև ամենագլոբալ պահանջները ձևակերպելուց, դրանց արմատները և միտումները հասկանալուց:

Այդ ամեն ինչի մասին չխոսելը մեզ առավել անվտանգ չի դարձնում աշխարհում: Հակառակը, փակվելով ինքներս մեր մեջ` մեր շուրջը միայն համաշխարհային դավադրություն տեսնելով, մեր խնդիրներով հանդերձ աշխարհից թաքնվելով, ինքնախժռման գործընթացից բացի, որևէ այլ հարցում չենք կարողանալու հասնել առարկայական «առաջընթացի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում