Բրիտանիայում ավելի քան հազար դպրոց մարտի 26-ին տեղի ունեցած ուսուցիչների գործադուլի պատճառով փակման սպառնալիքի տակ են:
Այս մասին է գրում Telegraph հրատարակչությունը՝ հղում անելով Ուսուցիչների ազգային միությանը՝ NUT-ին: Հրատարակչության տվյալներով՝ Անգլիայում և Ուելսում, որտեղ 23 հազար դպրոց կա, այս չափի գործադուլ երեք տարվա մեջ առաջին անգամ է տեղի ունենում:
Հաղորդվում է, որ ուսուցիչների բողոքի ակցիայի պատճառով կփակվեն դպրոցների կեսից ավելին, փոխանցում է Ria Novosti-ն:
«Ուսուցիները մշտապես շաբաթական 60 ժամ են աշխատում, ինչն անթույլատրելի է»,- հայտարարում են NUT-ի ներկայացուցիչները:
Ուսուցիչների ազգային միության կազմում ավելի քան 218 գործող դասավանդողներ են ներառված: Մարտի 26-ին նրանք աշխատավարձերի և ուսուցիչների թոշակների հարցերը կբարձրացնեն, գրում է rus.ruvr.ru-ն:







































