Բելառուսը փաստացի Ղրիմը որպես Ռուսաստանի մաս է ճանաչել, փոխանցում է Ria Novosti-ն:
«Դե-ֆակտո Ղրիմը Ռուսաստանի մաս է դարձել: Իրադրությունը դե-ֆակտո է զարգանում: Եվ մենք Ռուսաստանի հետ միասին կլինենք: Ինչ կլինի դե-յուրե՝ դա հետագայում»,- հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է gazeta.ru-ն:









































