Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի նույնական շահն ու ընդհանուր թշնամին

Կիրակի օրը կայացած Ուկրաինայի Ռադայի ընտրություններում ձայների 44 տոկոսով հաղթել է նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը՝ ստանալով միանձնյա կառավարություն ձևավորելու հնարավորություն։ Փորձագիտական հանրությունն արդեն արձանագրել է՝ տեղի ունեցածը եվրոպական տարածաշրջանում պոպուլիզմի հաղթանակի հերթական դրսևորումն է։ Պոպուլիզմի հաղթանակի և դասական քաղաքականության պարտության դրսևորումը։ Ախտանիշ, որը չափազանց մեծ նմանությամբ բնորոշ է նաև Հայաստանին։

Նախորդ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, ինչ մակդիրներով էլ բնորոշվի, բովանդակությամբ, ներքին տրամաբանությամբ պոպուլիզմի դրսևորում էր, որն արդեն հետհեղափոխական շրջանում ստացավ քաղաքական ձևակերպում՝ Հայաստանի իշխանությունը չի դավանում որևէ «իզմի»։ Նիկոլ Փաշինյանի այդ դոգմատիկ պնդումը, իրականում նաև սեփական իշխանության գնահատականը պոպուլիզմից ձերբազատվելու անհաջող փորձ է, քանի որ անցած մեկուկես տարիները աներկբայորեն ապացուցեցին, որ Հայաստանի իշխանությունն այնուամենայնիվ դավանում է «իզմի», և դա պոպուլիզմն է։

Բացառապես պոպուլիզմը։ Պոպուլիստական է ինչպես հեղափոխական իշխանության ծրագրային հիմքը, այնպես էլ անցած մեկուկես տարիներին դրսևորված քայլերի տրամաբանությունը։

Հայաստանի զարգացման տեսլականի, ռազմավարության բացակայությունը ևս իշխանության պոպուլիստական բնույթի վկայությունն է։ Իսկ իշխանության այդպիսի բնույթի լավագույն վկայությունն այն է, որ կառավարության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար առաջնային նշանակություն ունի սեփական վարկանիշը, որի աճին են ծառայեցվում բոլոր քայլերը, լայն իմաստով պետական կառավարման համակարգը, պետությունն ամբողջությամբ։

Պոպուլիստական իշխանության համար առաջին թշնամին քաղաքականությունն է՝ դասական քաղաքականությունը։ Պոպուլիստական իշխանության գոյության համար պարտադիր պայման է ներքին թշնամու առկայությունը, ինչը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն կերտեց և կերտում է՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի ու նախկին իշխանության՝ ՀՀԿ-ի ու նրան մերձ շրջանակների։ Դա, բնականաբար, ապահովում է նաև վարկանիշային աճ, ինչը, ինչպես վերը նշեցինք, գործող իշխանության համար գործունեության առաջնային կամ ամենաառաջնային չափորոշիչն է։

Այս ամենի արդյունքում Հայաստանում ստեղծվել է ըստ էության երկբևեռ քաղաքական համակարգ՝ մի կողմում պոպուլիստական իշխանությունն է, մյուսում՝ ռևանշիստական խմբավորումները՝ ի դեմս Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու նրանց սպասարկող միավորների։ Իշխանության ջանքերով խորացված այս բևեռացումը հանգեցրել է քաղաքական դաշտը «սև-սպիտակի» բաժանելու իրողության, ինչը դեգրադացրել է քաղաքական կյանքն ու դաշտն ամբողջությամբ։

Հայաստանում փաստորեն տիրապետող են դարձել քաղաքականության, քաղաքագիտության տեսանկյունից իռացիոնալ ու լուսանցքային համարվող երկու հոսանքներ՝ պոպուլիզմն ու ռևանշիզմը, ինչը հնարավորություն չի տալիս այլ՝ դասական քաղաքական ուղղությունների, հոսանքների դրսևորման համար։

Իրավիճակի նրբությունն ու «հմայքն» այն է, որ այս իրարամերժ, բայց հավասարապես իռացիոնալ ուղղություններն իրականում սնում, սնուցում են մեկը մյուսին, և երկուսն էլ ունեն մեկ ընդհանուր թշնամի՝ քաղաքականությունը։ Պոպուլիստական իշխանությունը սնուցվում է քոչարյանասարգսյանական ռևանշիզմով, վերջիններս էլ՝ փաշինյանական պոպուլիզմով։ Արդյունքում տեղի է ունենում կամ արդեն իսկ տեղի է ունեցել քաղաքական դաշտի փաստացի ամլացում, որովհետև «սև-սպիտակ» բաժանումը հնարավորություն չի տալիս այլ քաղաքական ուղղությունների կրողներին, լայն իմաստով՝ քաղաքականությանն ընդհանրապես դրսևորվել։ Արդյունքում իշխանության այլընտրանքը դարձել են ռևանշիստները, որոնք պայքարում են պոպուլիստների դեմ։

Սա չափազանց վտանգավոր իրավիճակ է պետության, քաղաքական համակարգի միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման տեսանկյունից, որովհետև քաղաքականությունն իջեցվել է անթույլատրելիորեն ցածր նշաձողի։ Քաղաքական միտք Հայաստանում, որպես այդպիսին, գոյություն չունի։ Քաղաքական միտքը փոխարինվել է քաղաքական հայհոյանքով, մի կողմից՝ ուղղված ռևանշիստներին, մյուս կողմից՝ պոպուլիստներին։ Արդյունքում քաղաքականությունը դադարել է իրականացնել իր հիմնական գործառույթը՝ պետական, հանրային, քաղաքացիական կյանքի զարգացման, գաղափարների, մտքերի, մոդելների, մեխանիզմների «արտադրության» առաքելությունը։ Հայաստանը գործնականում ապրում է առանց քաղաքականության, որի հետևանքները շատ ծանր կարող են լինել ինչպես գործող իշխանության, այնպես էլ պետության համար։

Իրականում գործող իշխանությունը պետք է լիներ առողջ քաղաքական համակարգի կայացման թիվ մեկ շահառուն, որում տեղ չէին ունենա ռևանշիզմն ու անցյալը։ Բայց իշխանությունը հանդես չի գալիս այդ շահառուի դիրքերից, քանի որ առողջ քաղաքական համակարգի պայմաններում հայտնվելու է պարտվողի դերում՝ քաղաքական մտքի, քաղաքական գաղափարի ու «իզմերի» բացակայության պատճառով։

Կարճաժամկետ առումով ստեղծված իրավիճակը շահեկան է իշխանության համար, քանի որ ռևանշիզմի դեմ պայքարը մեծ ջանքեր ու ինտելեկտ չի պահանջում, առավել ևս, որ մեր պարագայում բոլոր ռևանշիստները հակահերոսներ կամ հանցագործներ են, և նրանց դեմ պայքարը դուր է գալիս հասարակությանը։

Սակայն հեռանկարում դա կարող է բումերանգի էֆեկտ ունենալ նույն իշխանության համար, քանի որ առողջ քաղաքական համակարգի բացակայության պայմաններում ռևանշի վտանգը կարող է շատ իրական դառնալ, ինչը մեծագույն սպառնալիք կլինի արդեն ոչ միայն իշխանության, այլև պետության, Հայաստանի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում