Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Այո, ձախողվեցինք. Ֆուտբոլային ապտակի հակառակ կողմը

Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթը մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Առաջին խաղում 1:4 հաշվով Իսպանիային զիջելուց հետո մեր հավաքականը միևնույն՝ 0:4 հաշվով պարտվեց Իտալիային և Պորտուգալիային: Երեք հանդիպումներում մեր հավաքականը բաց թողեց 12 գնդակ՝ խփելով ընդամենը մեկը:

Որքան էլ որ փորձենք արդարացնել մեր ֆուտբոլիստներին, որոնք խաղում էին մեծ նվիրումով, այնուամենայնիվ պետք է ընդունենք, որ ձախողվեցինք: Մեր հավաքականը ֆուտբոլային ապտակ ստացավ, որը ավելի քան ցավալի է: Այո, մրցակիցները հզոր էին, բայց… Բնական է, որ նման հավաքականների հետ խաղում հաղթանակ ակնկալելն իրատեսական չէր, բայց գրանցվածն այն արդյունքը չէ, որ սպասում էինք: Փորձում էինք հավատալ, որ մեր հավաքականում կան ֆուտբոլիստներ, որոնք վաղը կարող են օգտակար լինել մեր ազգային թիմին: Այսօր կարող ենք ասել միայն, որ մեր հավաքականում կան մի քանի ֆուտբոլիստներ, որոնք վատ տպավորություն չթողեցին:

Ցավոք, մեր հավաքականում չնկատվեց գեթ մեկ վառ անհատականություն, որի մասին կխոսեին երկրպագուները: Իրավիճակն իսկապես մտահոգիչ է, ու եթե առաջիկա տարիներին արտասահմանում հանդես եկող բարձրակարգ հայ ֆուտբոլիստներ ի հայտ չգան, մեր ազգային թիմը կհայտնվի ծանր իրավիճակում: Գրանցված արդյունքը արտացոլում է այն պատկերը, որը երկար տարիներ տիրել է մեր ֆուտբոլում: Ըստ էության արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Այս առաջնությունը պարզապես ցույց տվեց, որ անհրաժեշտ է ամեն ինչ սկսել 0-ից:

«Մեզ հաջողվեց լավ մեկնարկ տալ Պորտուգալիայի դեմ, բայց նշանակվեց 11 մետրանոց հարված, որն, իմ կարծիքով, անտեղի էր: Կարող էինք ընդմիջման գնալ 1:1 հաշվով, բայց չօգտագործեցինք մեր հնարավորությունը: Միշտ էլ աճելու տեղ ունենք, ցավոք՝ այսպես ստացվեց: Մեր բաց թողած ամեն գոլ մի դաս էր: Բայց այդ սխալները պետք է ուղղենք»,- Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումից հետո ասել է Հայաստանի հավաքականի ավագ Արսեն Եղիազարյանը:

Ցավով պետք է արձանագրենք, որ եթե 19 տարեկան ֆուտբոլիստները շարունակ թույլ են տալիս պարզունակ սխալներ, ապա դրանք շտկելու հավանականությունը բավական փոքր է: 19 տարեկանում շատ ֆուտբոլիստներ ելույթ են ունենում հիմնական թիմերում, և նրանց կարելի է կայացած խաղացողներ համարել:

Վերջին հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ հավաքականի կողքին լինելու համար: «Եզրերում խաղացին ուրիշ՝ երիտասարդ ֆուտբոլիստներ, քանի որ վերլուծել էին Պորտուգալիայի խաղը: Մեր ֆուտբոլիստներից շատերի մոտ պակասում է «խաղն իրենց վրա» վերցնելու ձգտումը»,- առանձնացրել է մարզիչը: Ոսկանյանի խոսքով՝ հավաքականը գիտակցում էր, թե ինչ խմբում է խաղում ու ինչպիսի հակառակորդներ ունի: «Մենք բոլոր երեք խաղերում էլ ձգտում էինք ֆուտբոլ խաղալ: Խաղից խաղ լինում էին պահեր, որտեղ մեր ֆուտբոլիստները լավ էին գործում: Հիմա հավաքականում կան ֆուտբոլիստներ, ովքեր ոչ թե 19 տարեկան են, այլ ավելի փոքր են տարիքով: Դա հուսադրող փաստ է»,- նշել է նա:

Մարզիչը փաստել է, որ իր համար մեծ ձեռքբերում կլինի, որ տարիներ անց այս հավաքականից ազգային ընտրանու կազմում խաղան 2-3 ֆուտբոլիստներ: «Այո, մենք հիմա ունենք ֆուտբոլիստներ, ովքեր մեծ ապագա են խոստանում»,- ասել է նա: Հայաստանի հավաքականի մարզիչը փորձում է մխիթարել թե՛ երկրպագուներին և թե՛ ֆուտբոլիստերին: Իսկապես, եթե այս հավաքականից 2-3 ֆուտբոլիստներ վաղը ելույթ ունենան Հայաստանի ազգային հավաքականում, դա լուրջ ձեռքբերում կլինի: Մնում է հավատալ, որ այս հավաքականի ֆուտբոլիստներին, թեկուզ ուշացումով, այնուամենայնիվ կհաջողվի աճ գրանցել:

Հայաստանի հավաքականի պարտություններին անդրադարձել էր երկրպագուների Առաջին ճակատ շարժման՝ FAF-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը: Նշենք, որ բոլոր երեք հանդիպումներում մեր հավաքականը երկրպագուների կողմից ջերմ աջակցություն ստացավ: «Տղերք, 0-3-ներից, 0-4-երից հետո թիմին աջակցելը գիտե՞ք ինչ դժվար է, նվիրվածությունը՝ նվիրվածությունով, երկրպագուներին հարգելը՝ հարգանքով.. սենց միշտ չի լինելու։ Էս ավանս էր ձեզ հետագա կարիերայի, մարզումների ու կարևորագույն խաղերի համար։ Գլուխներդ բարձր… Օրուգիշեր կպեք ֆուտբոլին, ամբողջությամբ մտեք ֆուտբոլի մեջ՝ չշեղվելով ոչ մի բանից։ Հավաքականը երկրի պատիվն ա, պատիվը բարձր պահելը՝ ձեր պարտականությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ջանջոյանը:

Ինչևէ, արդեն 10 օր մեր երկիրը ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում է: Սա իսկապես բացառիկ իրադարձություն է մեզ համար, որը անկասկած կբարելավի Հայաստանի դիրքը մեծ ֆուտբոլում: Խոսքն ամենևին չի վերաբերում մեր հավաքականի մրցելույթներին: Ինչ խոսք, շատ ավելի ուրախալի կլիներ, որ Հայաստանի հավաքականը լուրջ արդյունք գրանցեր, բայց…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում