Thursday, 18 06 2026
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ

«Մերժողների» տրիումֆը՝ Փաշինյանից Զելենսկի. ի՞նչ է լինում հետո…

Երեկ Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններ էին, որոնց արդյունքներով նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ ամենայնի, կարողանալու է ձևավորել միակուսակցական կառավարություն։ Ճիշտ է՝ Ուկրաինայի նախագահի «Ժողովրդի ծառա» պոպուլիստական անվանումով կուսակցությունը ստացել է ոչ թե 70 կամ 80 տոկոս քվե, այլ շատ ավելի համեստ ցուցանիշ՝ սահմանափակվելով 44 տոկոսով, սակայն խորհրդարանական մեծամասնությունը երաշխավորված է, ինչը մոնոլիտ իշխանություն ձևավորելու հնարավորություն է ընձեռում։

Վերջին ամիսներին Ուկրաինայում տեղի ունեցածը դասական իմաստով հեղափոխություն չէր, որովհետև կոմիկ Զելենսկին նախ՝ հաղթանակ տարավ նախագահական հերթական ընտրություններում, իսկ հետո նախաձեռնեց խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ ամբողջ իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելու նպատակով։ Արևմուտքում կարծում են, որ Ուկրաինայում տեղի է ունեցել «էլեկտորալ հեղափոխություն», սակայն Հայաստանի հետ զուգահեռները շատ են, ընդ որում՝ բազմաշերտ զուգահեռները։

Մի կողմից՝ Զելենսկու հաղթանակը նույն պոպուլիստական տրենդի դրսևորում է՝ ինչպես հայկական հեղափոխությունը։ Նրա ֆենոմենը երբեք այսքան տպավորիչ չէր լինի, եթե Ուկրաինայում չափազանց մեծ չլիներ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հակառեյտինգը։ Ուկրաինայի ժողովուրդն ըստ էության «սերիալային» ընտրություն կատարեց՝ խորքում մերժելով Պորոշենկոյի իշխանությունը՝ նրան այլընտրանք գտնելով նույնիսկ սերիալի հերոսի մեջ։ Մեծ իմաստով հաղթեց ոչ թե Զելենսկին, այլ ուկրաինացիները մերժեցին ամբողջ քաղաքական համակարգը՝ Պորոշենկոյի դեմքով։

Նիկոլ Փաշինյանին, մեծ հաշվով, արտահամակարգային գործիչ չես համարի, որովհետև նրան հեղափոխությունը վարչապետի պաշտոնի բերեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարի կարգավիճակից, այնուամենայնիվ՝ Հայաստանում նույնպես պարտվեց համակարգը՝ Սերժ Սարգսյանի դեմքով, սակայն՝ ավելի տոտալ, մասշտաբային, որովհետև լուսանցքում հայտնվեցին բոլոր այն ուժերը, որոնք առանցքային դերակատար են եղել նրա նախագահության տասը տարիներին։

Ուկրաինան օբյեկտիվորեն մերժեց Պորոշենկոյին, Հայաստանը՝ Սերժ Սարգսյանին, երկու երկրներում իշխանության եկան մարդիկ, որոնք սկզբունքորեն մերժում են դասական քաղաքականությունը, քաղաքական ծրագրերը, գաղափարախոսությունները, «իզմերը», որոշումները կայացնում են ինտուիտիվ մակարդակում, ինչի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։

Փոփոխությունները դրական են, նույնիսկ՝ անհրաժեշտություն, մյուս կողմից՝ մեծանում են ռիսկերը, երբ իշխանության տոտալ կենտրոնացում է տեղի ունենում թիմերի ձեռքերում, որոնք, մեղմ ասած, անկանխատեսելի են՝ իրենց վարքագծով, ծրագրերով։ Սրան հավելենք նաև թիմերի բացակայությունը կամ դրանց կառուցվածքը՝ նախկին համակարգերի մերժման հիմքով, ու օբյեկտիվորեն մեծանում է քաղաքական վակուումի վտանգը։ Նման մի ճանապարհ անցել է Էմանուել Մակրոնի Ֆրանսիան, որտեղ քաղաքական վակուումը լրացրեցին «դեղինբաճկոնավոր» անարխիստները։

Չենք ուզում մեխանիկական, պրիմիտիվ զուգահեռներ անցկացնել, սակայն Իջևանի իրադարձությունները նաև քաղաքական վակուումի ու դրանից ածանցվող դրսևորումների հետևանք էին, երբ հարյուրավոր մարդիկ փողոցում ցանկանում էին իշխանությանը պարտադրել իրենց անօրինական օրակարգը։

Միշտ այդպես է լինում, երբ իշխանության նկատմամբ տոտալ վերահսկողություն են սահմանում պոպուլիստները՝ պրիմիտիվ լուծումների իրենց գործիքակազմով, քաղաքականության լյումպենացման կարգախոսներով, ոչ կոմպետենտ թիմերով ու կառավարման անարդյունավետությամբ։

Սակայն Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները նաև այլ բանի մասին են։ Պյոտր Պորոշենկոյի թիմն իշխանության էր եկել 2014-ի Մայդանի, այսինքն՝ հեղափոխության արդյունքում։ Պորոշենկոն հինգ տարում ձախողեց հեղափոխության օրակարգը, սակայն չդարձավ ավտորիտար առաջնորդ՝ իշխանությունն ընտրությունների միջոցով հանձնելով «սերիալային» հերոսի։ Պորոշենկոն դաս է անսխալականության բարդույթով տառապող բոլոր հեղափոխական առաջնորդների համար։ Հինգ տարի հետո Հայաստանը «սերիալային» փորձարկումների ենթարկվելու ռեսուրս չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում