Thursday, 18 06 2026
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է

Փաշինյանի հրաժեշտն իրականությանը

Գյումրին միշտ դժվար քաղաք է եղել իշխանության առաջին դեմքերի համար։ Հենց դրա համար, երբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանրապետության երկրորդ քաղաք էին գնում, այն «պաշարվում» էր ուժայինների կողմից, որպեսզի «երևելիների» հասցեին թթու խոսք ասող չլինի։

Նիկոլ Փաշինյանը նման բան անել չի կարող։

Առաջին հերթին՝ այն պատճառով, որ հեղափոխությամբ իշխանության եկած ղեկավար է ու հետո՝ Գյումրին եղել է հեղափոխության առաջին կետը, այն վայրը, որտեղից իր քայլերթը սկսեց Նիկոլ Փաշինյանը։

Այսօր վարչապետը դարձյալ Գյումրիում էր, սակայն՝ ոչ թե նոր հեղափոխություն սկսելու, այլ՝ «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին մասնակցելու նպատակով։

Վերլուծաբանի աչքերը նկատում են բաներ, որոնք գուցե աննկատ են թիկնապահներով շրջող ղեկավարների համար։ Իսկ այսօր նկատելի էր այն, որ Գյումրիի հասարակությունը, մեղմ ասած, խանդավառ չընդունեց Փաշինյանին ու եզրակացնել կարելի է, որ հեղափոխական խանդավառությունը նահանջել է ու հանրային տրամադրություններն այլևս ձևավորվում են ոչ թե սրտերով, այլ՝ սառնարանների պարունակությամբ։

Այս հարթության վրա Փաշինյանն առանձնապես ասելիք չունի, որովհետև այսօր նա Գյումրիում խոսում էր տնտեսական հեղափոխության կամ միկրոբիզնեսին տրված հարկային արտոնությունների մասին, հիշեց անգամ իսկ տաքսիստներին, սակայն այս խոսքերն այլևս տպավորություն չեն թողնում մարդկանց վրա։

Տնտեսական հեղափոխությունն առայժմ գեղեցիկ կարգախոս է ու գնալով նմանվում է Գորբաչովի «Պերեստրոյկային», որն այդպես էլ բրենդ դարձավ Սովետի առաջին ու վերջին նախագահի համար՝ չմտնելով շարքային մարդու կյանք, մտածողություն, կենցաղ։

Առհասարակ՝ տեղին է խոսել մարզերում անցկացվող տնտեսական ֆորումների մասին։ Դա լավ գաղափար է, սակայն ակնհայտորեն սկսել է չաշխատել։ Նախ՝ չկա մասնագիտական հաշվարկ, թե տարբեր մարզերում անցկացված ֆորումները կիրառական ինչ նշանակություն են ունեցել տնտեսության զարգացման կամ ներդրումների ներգրավման վրա։ Ենթադրում եմ՝ շատ համեստ, ոչ որակական, հակառակ պարագայում՝ վարչապետի, կառավարության անդամների, մարզպետների լայվերի պակաս չէինք ունենա։

Ստացվում է՝ այս ֆորումները վերածվում են ինքնանպատակության, որովհետև նույնիսկ չեն կարողանում նորմալ PR ապահովել Նիկոլ Փաշինյանի համար ու հակառակը՝ նրան ավելի են կտրում իրականությունից, որովհետև մեկ օրվա համար գեղեցիկ պատրաստված տաղավարների, պատրանքային տնտեսական ակտիվության հետևում քողարկվում է մարզերում տիրող անմխիթար սոցիալական վիճակն՝ իր ամբողջ թշվառությմաբ։

Նիկոլ Փաշինյանը սկսել է հրաժեշտ տալի իրականությանը՝ թեև այսօր գյումրեցի մի կին իր հուսահատ բղավոցներով Փաշինյանին անընդհատ հիշեցրեց, որ ինքն ոչ այնքան հպարտ, որքան՝ աղքատ ու անհույս քաղաքացիների վարչապետն է։

Գյումրիում վարչապետի ամենաուշագրավ հայտարարությունը վերաբերում էր Իջևանի իրադարձություններին։

Կառավարությունը մտադիր չէ ապօրինի որևէ կոմպրոմիսների գնալ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իջևանի ապօրինի ծառահատումներին: «Ինձ համար զարմանալի է, որ ՀՀ-ում հնչում են ձայներ, որ ապօրինի ծառահատումների դեմ պայքարը ինչո՞ւ պիտի այդ ծավալով իրականացվի, չէ՞ որ դա ինչ-որ մարդկանց համար հացի փող է: Կներեք, սա ինձ համար անհասկանալի մոտեցում է, որովհետև հազար ներողություն եմ խնդրում, երբեմնի 1000 դրամ վերցնող ճանապարհային ոստիկանի համար էլ 1000 դրամն իր ապրուստի փողն է: Յուրաքանչյուր կոռուպցիոների վերցրած կաշառքն իր ապրուստի փողն է: Կներեք, գողություն անողի ապրուստի փողը գողությունն է, ավազակություն անողի ապրուստի փողը՝ ավազակությունը, և ի՞նչ է առաջարկվում: Մենք այսպիսի կոմպրոմիսների չենք գնալու, որովհետև մենք կարծում ենք, որ այսօր արդեն ստեղծել ենք բավարար դաշտ, որպեսզի ՀՀ քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան»,- ասել է նա:

Միանգամայն հստակ քաղաքական գնահատական է, որը օբյեկտիվորեն նկարագրում է իրավիճակը։ Ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքացու ռեալիզացիայի դաշտը ստեղծված չէ, որովհետև տնտեսությունն ապրում է հին իներցիայով՝ նույն կառուցվածքով։ Ահա, թե որտեղ է երևում Փաշինյանի խոսքի և իրականության կոնտրաստը։

Թերևս ճիշտ կլիներ, որ Իջևանի իրադարձություններին նվիրված ուղերձը Փաշինյանը հնչեցներ հենց իր հայրենի քաղաքում, որտեղ, համոզված եմ՝ մարդկանց մեծամասնությունը դուրս է կոռուպցիոն սխեմաներից ու մտածողությունից ու հավատում է հեղափոխության իդեալներին։ Առայժմ հավատում է։

«Դեղին բաճկոնների» շարժումից հետո Մակրոնը գնաց «Մեծ երկխոսության»՝ հասարակության բոլոր խմբերին հնարավորինս հասանելի լինելու նպատակով։

Խոսքը սելֆիների ու հանրային միջոցառումներին ներկա գտնվելու մասին չէ, ժողովուրդը լսված լինելու կարիք ունի՝ հեղափոխական պաթոսից ու ռևանշիստական խայթոցներից դուրս։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում