5 տարի տևած փորձի արդյունքում, որին մասնակցել է 4 հազար մարդ, բժիշկներին հնարավորություն են տվել հասկանալու, որ մարմնամարզությամբ զբաղվելը նվազեցնում է գրիպի վտանգը:
Փորձագետներն ուսումնասիրել են կապը ֆիզիկական լարվածության և գրիպի միջև, գրում է Myjane կայքը: Պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթական երկու ժամ մարմնամարզությամբ են զբաղվում, ավելի հազվադեպ են գրիպով հիվանդանում:
Մարմնամարզություն ասելով` տվյալ դեպքում բժիշկները նկատի ունեն վազքը և հեծանվով զբոսանքները: Սպորտի այլ տեսակներ նման արդյունք չեն տալիս:











































