Հուլիսի 19-ի գիշերը Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել ավտովթար, որը մեծ արձագանք է առաջացրել հասարակության մեջ: Սթիվենիջ քաղաքում փողոցային ավտոարշավի ժամանակ միմյանց են բախվել երկու ավտոմեքենաներ: Հարվածից հետո երկու մեքենաներն էլ մխրճվել են հանդիսատեսների մեջ, որոնք կանգնել էին ճանապարհների տարբեր կողմերում: Դրա հետևանքով վնասվածք է ստացել 17 մարդ, մեծ մասը՝ 14-17 տարեկան պատանիներ: Հրաշքով ոչ ոք չի զոհվել: Տուժածներից երկուսի վիճակը ծանր է:
Բրիտանական ԶԼՄ-ները հրապարակել են վթարի մանրամասները: Nissan 350z-ի ղեկին եղել է 22-ամյա Ջուլիան Կաստանոն, իսկ սև Toyota GT86-ը վարել է Դոմինիկ Բրաունը: Նա ավտոարշավին հատուկ եկել է հարևան Սենտ-Օլբանս քաղաքից: Նրա հետ մեքենայում եղել է ընկերը՝ 26-ամյա Մինդաուգաս Դամբրաուսկասը:
Այս երիտասարդ մարդը լրագրողներին հայտնել է, որ ավտոարշավի մասին իմացել են Facebook-ից: Կազմակերպիչները հրավիրել են բոլոր ցանկացողներին, ովքեր ունեն ծյունինգ արած մեքենաներ: Դամբրաուսկասը պնդում է, որ ինքը և Բրաունը չէին պատրաստվում մասնակցել ավտոարշավին՝ եկել էին դիտելու: Նրա խոսքերն է հաստատում սիրողական տեսանյութը: