Սիրիայի կառավարական զորքի հետ կատաղի կռվից հետո ընդդիմադիրները գրավել են Հալեպի արևմուտքի ռազմավարական բարձունքը, հայտնում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ երկու կողմի կորուստները գերազանցել են 20 հոգին: Զինյալների նպատակն էր գրավել ռազմավարական բլուրը, որը կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքների մոտ է:
Մի քանի ամիս շարունակ այդ տարածքի համար մարտեր են մղվել: Այդ կետի գրավումը կարող է լուրջ սպառնալիք լինել Բաշար Ասադի զորքերի համար, որոնք տեղակայված են Հալեպում՝ Սիրիայի կոմերցիոն կենտրոնում:









































