Մեծ Բրիտանիան մտահոգություն է հայտնել Հորմուզի նեղուցում Իրանի կողմից բրիտանական լցանավի կալանման հետ կապված, փոխանցում է BBC-ն։
ԱԳ նախարար Ջերեմի Հանթի խոսքով՝ եթե իրավիճակը չկարգավորվի հետևանքները շատ լուրջ կլինեն։
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմն ավելի վաղ հայտարարել է, որ բրիտանական լցանավը կալանվել է նորմերի խախտման պատճառով։