Եթե երբեւէ այդ լուրերը հաստատվեցին, անկախ այն հանգամանքից, թե ինչ փաթեթավորմամբ այդ գործողությունները կներկայացվեն, ինչպես կմեկնաբանվի, թե ինչ նպատակով է այդ ամբողջը արվել, ապա դա շատ վտանգավոր է եւ բոլորը պատասխանատվության կենթարկվեն անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից։ «ԱՐՄՆՅՈՒԶ»-ի հետ զրույցում ասել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ ըստ մամուլի տեղեկությունների հանձնարարություն է տրվել իրավապահ մարմիններին՝ դատավորների կենսագրությունն ուսումնասիրելու եւ այլ հանգամանքներ պարզելու համար։
Ըստ նրա՝ անձինք կենթարկվեն պատասխանատվության, եթե պարզվի, որ դա «հատուկ է արվում, եթե ուղղորդված է արվում և եթե դրա վերջնական նպատակը դատական իշխանության վրա որոշակի ճնշումներն են»։










































