Մարտի 25-ին կթողարկվի Շակիրայի հերթական ալբոմը, որը այդպես էլ կոչվում է՝ Shakira: Երեկ Բարսելոնում կայացել է երգչուհու նոր աշխատանքի շնորհանդեսը: Նրան ուղեկցել է ֆուտբոլիստ Ժերար Պիկեն:
Ընդ որում, նոր ալբոմի երգերից մեկը նվիրված է հենց Պիկեին: Այն կոչվում է «23». հենց այդ տարիքին է եղել Պիկեն, երբ հանդիպել է Շակիրային:











































