Monday, 22 06 2026
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին

Facebook-ից և iPad-ից ազատվելու համար աշխարհի հյուրանոցներում առաջարկում են «էլեկտրոնային թունազերծում»

Հյուրանոցները, հանգստյան գոտիներն ու տուրիստական ընկերությունները նոր համակարգ են առաջարկում՝ «էլեկտրոնային թունազերծում»: Նրանք իրենց հաճախորդներին առաջարկում են հանգստյան օրերի ժամանակ հրաժարվել կապի ժամանակակից միջոցներից: Նրանց, ովքեր պատրաստ են բուժվել ինտերնետ կախվածությունից, սպասում են զեղչեր: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Շատ ընկերությունների կարծիքով, որոնք զբաղվում են մարդկանց հարմարավետության ապահովմամբ, սմարթֆոնները, նոութբուքերը և այլ «այֆոնները» ժամանակակից մարդու սթրեսի գլխավոր աղբյուրներն են: Մարդիկ լիովին չեն հանգստանա, եթե ստուգեն իրենց էլեկտրոնային փոստերը, նորացնեն կարգավիճակը Facebook-ում և Twitter-ում,- վստահ են տուրիստական ընկերությունների աշխատակիցները: Այդ իսկ պատճառով շատ հյուրանոցներ իրենց հաճախորդներին առաջարկում են հյուրանոց մտնելուց առաջ իրենց էլեկտրոնային սարքերը հանձնել պահպանման ծառայությանը։ Փոխարենը նրանք կստանան զեղչ հյուրանոցում բնակվելու համար, անվճար կհաճախեն սպա սալոններ կամ էլ կգնան ձիավարության անվճար դասերի:

Հոգեբանները կարծում են, որ համացանցային կախվածությունը կարծես 21-րդ դարի թմրադեղը լինի: Սոցիոլոգիական հարցումների համաձայն, որն անց է կացրել American Express ընկերությունը, ճանապարհորդողների 79% պատրաստվում է կապի մեջ մնալ հանգստի ամբողջ ընթացքում:

Հանգստացողներից ոմանք ասում են, որ դա իրենց անհրաժեշտ է ընտանիքի անդամների և ընկերների հետ անընդհատ կապի մեջ լինելու համար: Նրանց 68%-ը ասում է, որ ամեն օր ստուգելու է իր էլեկտրոնային փոստը, քանի որ իրեն կարող են շատ կարևոր հաղորդագրություն ուղարկել աշխատանքի վայրից: 58%-ը նշում է, որ համացանցային սերֆինգը իրենց համար կդառնա լրացուցիչ զվարճություն հանգստի ժամանակ:

46-ամյա Ջոն Տ. Փիթերսը Բահամյան կղզիներ գնալուց առաջ որոշել է իր հեռախոսը թողել տանը, քանի որ նրա 4-ամյա աղջիկն ամեն անգամ, հորը տեսնելով առանց iPhone-ի, հարցնում է, թե ուր է նա այն դրել:

«Ինչպիսի կախվածություն է իմ մոտ այդ սարքից, որ իմ 4-ամյա աղջկա համար հորը տեսնելը ասոցացվում է բջջային հեռախոսի հետ»,- ասել է Փիթերսը:

Հանրահայտ էլեկտրոնային ծառայության մեկ այլ օգտատեր՝ 29-ամյա Ջուլի Քեփրոուդը, հայտարարել է, որ ինքը օրական 20-50 անգամ ստուգում է էլեկտրոնային փոստը: «Առանց համացանցի՝ ոնց որ առանց ձեռքերի: Սակայն ես շատ ուրախ եմ, որ նոր «էլեկտրոնային թունազերծում» ծառայության հայտնվելուց հետո ես լուրջ պատճառ կունենամ հանգստի ընթացքում մի կողմ դնելու բոլոր գործերը», – ասել է աղջիկը:

Փիթերսն ու Քեփրոուդը միաձայն ասում էին, որ «հակաէլեկտրոնային» արձակուրդից վերադառնալուց հետո իրենց կյանքը շատ արագ ընկել է հունի մեջ, և իրենք նորից սկսել են իրենց հետ քարշ տալ էլեկտրոնային սարքերը: Հնարավոր է, կարծում են հարցման մասնակիցները, իրենց անհրաժեշտ է ավելի քիչ նայել էլեկտրոնային սարքերի էկրաններին ոչ միայն արձակուրդի ընթացքում, այլ նաև տանը, աշխատանքի ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում