Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը համեմատել է Սամուել Էտո’Օ-ի և Լիոնել Մեսսիի խաղը` «կլասիկո»-ներում:
««Բարսելոնա»-ի դեմ խաղերում ամենադժվարը Էտո’Օ-ի դեմ խաղալն էր: Ավելի դժվար, քան Մեսսիի: Բոլորը գիտեն, որ Լեոն գերազանց ֆուտբոլիստ է: Սամուելը նույնպես, բայց նա ուրիշ է: Էտո’Օն հիանալի հասկանում էր, թե ինչպես պետք է խաղա մեր թիմի դեմ: Նա միշտ վտանգավոր պահեր էր ստեղծում մեր դարպասի մոտ և գոլեր խփում»,- Marca-ն մեջբերում է Կասիլյասի խոսքերը:
Հիշեցնենք` Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա մարտի 23-ին:







































