Ահմերիկյան F-35 հինգերորդ սերնդի ռազմական կործանիչի գինը ծրագրից Թուրքիայի դուրս գալուց հետո կբարձրանա 7-8 մլն դոլարով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը՝ հաղորդում է TASS-ը:
«Թուրքական պաշտպանական ձեռնարկությունները կարող են ժամանակավոր ֆինանսական կորուստներ ունենալ ԱՄՆ-ի որոշումից հետո, սակայն արդյունաբերությունը դրանից հետո միայն կուժեղանա, քանի որ թուրքական ընկերությունները կկարողանան փոխհատուցել կորուստները, սակայն մյուս ընկերությունները կբախվեն յուրաքանչյուր մարտական միավորի արժեքի 7-8 մլն դոլարով ավելացմանը», – ասել է նա՝ հվելելով, Թուրքիան մտադիր չէ գնել արտաքին պաշտպանական տեխնիկա, մինչև այն անհրաժեշտություն չդառնա»:











































