«Ռոմեո ու Ջուլիետ» մյուզիքլի նոր տարբերակի պրեմիերան Գերմանիայում տեղի կունենա օգոստոսի 16-ին: Ինչպես հայտնում է Կիլ քաղաքի թատրոնը, պրեմիերան տեղի կուենա բաց երկնքի տակ:
Բեմը կպատրաստվի հենց լճի ափին, այնպես որ՝ սիրահարների ողբերգական պատմությանը հանդիսատեսը հնարավորություն ունի նայել մայրամուտի ֆոնին՝ հայտնում է Frankfurter Rundschau-ն:
Գործողությունները տեղի են ունենալու երաժշտության ուղեկցությամբ՝ ռոք և փոփ կենդանի կատարումներով:
Ծրագրված է 14 երաժշտական համար: Սիրո հայտնի պատմության նոր տարբերակը բաց երկնքի տակ կխաղան մինչև օգոստոսի 31-ը:











































