Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Վոլգա»-ն Նիժնի Նովգորոդում ընդունեց «Տոմ»-ին, որից պարտություն կրեց 0:1 հաշվով:
Հյուրերը տանտերերի դարպասը գրավեցին ավելացված ժամանակի առաջին րոպեին: Աչքի ընկավ Յան Հոլենդան:
«Վոլգա»-ի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մեկնարկային կազմում էր և խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը:
Այսպիսով, «Տոմ»-ը 20 միավորով 12-րդն է, «Վոլգա»-ն իր ակտիվում 18 միավոր է գրանցել և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:
Ռուսաստանի առաջնություն, 22-րդ տուր
«Վոլգա» – «Տոմ»՝ 0:1
Հոլենդա (90’+1’)








































