Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Մի թիվ, որ բացահայտեց «իջևանյան» դիմադրությունը

Շրջակա միջավայրի պահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի տվյալներով՝ Հայաստանում ապօրինի ծառահատումներից առաջացած ֆինանսական շրջանառությունը կազմում է տարեկան մոտ 40 միլիոն դոլար: Այդպիսով, միայն մեկ թիվը շատ հստակ բացատրում է նախօրեին Իջևանում կատարված և, թերևս, ընդհանրապես Հայաստանում հետհեղափոխական իրավիճակում սոցիալական բողոքների տեսքով կատարվող շատ բան: Անօրինականությունը կամ ստվերը Հայաստանում միայն անտառհատումների ոլորտում չէ, որ եղել է, և թերևս շարունակվում է որոշակիորեն, ինչը կանխարգելելու քայլեր է անում իշխանությունն ու բախվում ահա այդպիսի «իջևանյան» դիմադրության:

Այդպիսով, Հայաստանում զանազան ոլորտային տնտեսվար-ապօրինությունների արդյունքը թերևս չափվում է հարյուրավոր միլիոն դոլարներով՝ անօրինական անտառհատում, անօրինական ձկնորսություն, չգրանցված այգիներ և այլն, և այլն: Այդ հարյուրավոր միլիոն դոլարները գնացել են շատ կոնկրետ խմբերի և ընտանիքների գրպան, վերածվել Հայաստանում կոռուպցիոն ու գողապետական համակարգի ամրացման ռեսուրսի, դրա հետ մեկտեղ ամրացնելով նաև հանրության հոգեբանության մեջ գողության սովորականությունը, եթե այդ գողությունն անում ես այսպես ասած՝ «ընդհանուր» սկզբունքով և «տուն պահելու» համար: Հոգեբանական այդ ազդեցությունից բացի, իրավիճակն ունեցել է նաև տնտեսական բավականին լրջագույն խնդիր և ազդեցություն:

Հայաստանի ՀՆԱ-ն, հանրային, պետական տնտեսական կյանքը փաստորեն զգալիորեն կառուցվել է անօրինական տնտեսվարման վրա: Բավական է կասեցնել անօրինականությունը և առաջանում են ոչ միայն սոցիալական, այլ նաև ռեալ տնտեսական խնդիրներ կամ, այլ կերպ ասած՝ ՀՆԱ-ի անկման վտանգ, որովհետև եղած փողի մի զգալի մասը՝ տարեկան հարյուրավոր միլիոն դոլար, իսկ դա Հայաստանի համար էական ցուցանիշ է, բխել է ապօրինի տնտեսական գործունեությունից: Այդպիսով, պայքարն անօրինականության դեմ ինքնաբերաբար վերածվում է ՀՆԱ-ի դեմ պայքարի: Եվ այստեղ խնդիրն առավել քան խորն է և առնչվում է արդեն նախկին իշխող համակարգի դեմ պայքարին, ներառյալ այդ համակարգի անօրինական հարստությունը հանրությանն ու պետությանը վերադարձնելուն: Բանն այն է, որ այդ համակարգը գործնականում իր այդ հարստության զգալի մասը վաղուց տեղափոխել է Հայաստանից դուրս, հանրությունից ու պետությունից հեռու, իսկ այն մասը, որ թողել է Հայաստանում, գերակշռող մասով հենց այն անօրինական մեխանիզմներն են, որոնց դիպչելը բերում է հոգեբանական և տնտեսական կատակլիզմների շոշափելի ռիսկի: Եվ ակնառու է նաև, որ նախկին իշխող համակարգն իր հետիշխանական խաղն ու հաշվարկները կառուցում է հենց այդ կատակլիզմների և ռիսկերի առաջացման վրա, համոզված, որ հնարավոր չէ իրավիճակ փոխել առանց դրանց ձեռք տալու, միաժամանակ, հնարավոր չէ դրանց ձեռք տալ՝ առանց կատակլիզմային ռիսկերի: Եվ սպասում են, անգամ առանց քողարկման կամ դարանակալման: Ակնառու է, որ խնդիրը շատ խորն է, և, խոշոր հաշվով, առկա է բացը՝ Հայաստանում բարեփոխումների գինը, ով է այն վճարելու: Բարեփոխումներ առանց դրա չեն լինում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում