Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Դրանից պարզ էլ ինչպես ասեն

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը «ԳԱԼԱ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմի և Ղարաբաղի խնդիրների միջև զուգահեռները կարող են ապակողմնորոշիչ լինել: Այս զուգահեռները տարվում են արդեն երկար ժամանակ, ըստ որում` արդեն ոչ միայն հասարակական, սոցցանցային, մեդիա, փորձագիտական մակարդակում, այլ նաև պաշտոնական:

Ի վերջո, երբ հայտարարվում է ինքնորոշման իրավունքի մասին, և Ղրիմը ներկայացվում որպես դրսևորում այդ իրավունքի, ապա դա ուղղակի պաշտոնական զուգահեռ է Ղարաբաղի հետ: Եվ նման զուգահեռ, ըստ էության, տարել են և պաշտոնական Ղարաբաղը, և պաշտոնական Հայաստանը, «պաշտոնական ընդդիմությունն» էլ վրադիր: Արևմուտքը այս ամենին նախ հետևում էր լռությամբ, սակայն արդեն կարծեք թե սկսել է զգուշացնել հիմարության հետևանքների համար: Նախ Հայաստանում ԱՄՆ դեսպանը ցավ հայտնեց Հայաստանի հայտարարությունների կապակցությամբ, իսկ երեկ արդեն Մեծ Բրիտանիայի դեսպանն է պարզորոշ կերպով արտահայտում, որ Հայաստանի ու Ղարաբաղի շահերից չի բխում Ղրիմի և Ղարաբաղի զուգահեռները: Հետաքրքիր է, այս զգուշացումից կամ հուշումից հետո Հայաստանում հետևություններ կլինե՞ն, թե՞ կշարունակվի նույն գիծը առաջ մղվել, որը ի վերջո անդառնալի վնասներ կարող է հասցնել Հայաստանին և Ղարաբաղին:

Ի՞նչ է կատարվել Ղրիմում: Ըստ էության, տեղի է ունեցել տարածքի յուրացում, որը Ռուսաստանն արել է ուժով և միջազգային հանրության դատապարտող հայտարարությունների ներքո: Մյուս կողմից` միջազգային հանրությունն այդ ամենով հանդերձ ընդունել է, որ Ղրիմը այլևս անդառնալիորեն գնացել է Ռուսաստանին: Այսինքն` այս մասով երևի թե ավելորդ պատրանքներ միջազգային հանրության մոտ չեն էլ եղել: Պարզապես, ինչպես քաղաքականության կանոնն է հուշում, ցանկացած իրավիճակում պետք է փորձել քաղել սեփական շահերի համար առավելագույնը: Այս դեպքում էլ Արևմուտքը փորձեց անել այնպես, որ Ղրիմը Ռուսաստանի վրա հնարավորինս թանկ նստի: Մյուս կողմից, սակայն, Արևմուտքը ըստ էության ստացավ մեկ այլ նախադեպ, այսինքն` միջազգային իրավունքի շրջանցման նախադեպ, ինչը նրան հնարավորություն կտա նույնն անել արդեն այլ տարածքների պարագայում, այսինքն` տարածքային-կարգավիճակային վեճերի լուծման հարցում ունենալ ղրիմյան նախադեպը, որտեղ կատարվում են միակողմանի քայլեր միջազգային իրավունքը շրջանցելով:

Այստեղ Հայաստանի համար հարաբերական իրավիճակ է: Այսինքն` մի կողմից սա նախադեպ է նաև Ադրբեջանի համար, սակայն մյուս կողմից` պարզ է, որ Ադրբեջանը առանց որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի հավանության չի կարող փորձել ինքնուրույն օգտվել այդ նախադեպից: Այսինքն` բոլոր դեպքերում այստեղ առանցքային է լինելու Արևմուտքի կամ Ռուսաստանի որոշումը: Ակնհայտ է, որ Ղարաբաղի դեպքում Ռուսաստանի միանձնյա հնարավորությունները, մեղմ ասած, սուղ են, առավել ևս Ղրիմի համեմատությամբ: Այստեղ Ռուսաստանը ոչ միայն միանձնյա որոշումներ կայացնելու ունակ չէ, այլ ըստ էության գերակա ազդեցություն ունի միայն ու միայն Հայաստանի վրա, իսկ մյուս բոլոր խաղացողները այս կամ այն չափով արևմտյան ազդեցության տակ են: Այսինքն` Արևմուտքը այս դեպքում ունի իրավիճակի վրա ազդելու ավելի մեծ հնարավորություններ, թեև դրանց մի մասը այնքան էլ ցայտուն չէ, քան Ռուսաստանը:

Այսպիսով, ի՞նչ է ասում Մեծ Բրիտանիայի դեսպանն ըստ էության: Մեծ Բրիտանիայի դեսպանն ըստ էության ուզում է հայկական կողմին ասել, որ պետք չէ նույնականանալ Ղրիմի հետ, որովհետև Ղրիմը միջազգայնորեն մերժված տարբերակ է, միջազգայնորեն դատապարտվող տարբերակ է, և ուրեմն ինչ կարիք կա այդպես մղվել այդ տարբերակի հետ նույնականանալու, այդ տարբերակին նմանվելու, ասոցացվելու, զուգահեռվելու: Ահա մի պարզ հարց, որին ոչ մի պատասխան չկա որևէ մի սուբյեկտի մոտ, որը Հայաստանից հանդես է եկել Ղրիմում Ռուսաստանի գործողությունները հավանության արժանացնելու դիրքորոշումով՝ ձևակերպումներն արդեն էական էլ չեն:

Ակնհայտ է նաև, որ անցնող տարիներին, չնայած Ղարաբաղի անկախության դե յուրե չճանաչմանը, այն դե ֆակտո աշխարհում ընդունվել է որպես Ադրբեջանից անկախ պետություն: Սակայն այսօր աշխարհում մերժվող ղրիմյան տարբերակի հետ համառորեն ասոցացվելը կարող է հանգեցնել նրան, որ աշխարհը կարող է քաղաքական որոշման հանգել Ղարաբաղը Ղրիմի հետ մերժվածների շարքում դասելու կապակցությամբ` դրանից բխող, մեղմ ասած, անցանկալի աշխարհաքաղաքական հետևանքներով կամ վտանգներով: Ընդ որում` ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Հայաստանը և մասնավորապես Հայաստանի որոշ տարածքներ:

Երևի թե դժվար է առավել պարզ հաղորդել այն, ինչ փորձում է անել Արևմուտքը հայկական կողմի համար: Միանգամայն հասկանալի է, որ այդ ամենն արվում է բոլորովին էլ ոչ զուտ մարդասիրական նկատառումներից դրդված: Չի բացառվում իհարկե, որ որևէ դեսպան ուղղակիորեն անկեղծ համակրանք ունենա Հայաստանի և հայության հանդեպ և անկեղծորեն զգուշացնի վտանգների մասին: Սակայն կասկած չկա նաև, որ առաջին հերթին սա դիվանագիտական-քաղաքական գործունեության մաս է, հետևաբար նաև տվյալ երկրի կամ բևեռի շահերի մաս: Սակայն ակնհայտ է նաև, որ այս շահերը Հայաստանի պետական և ազգային շահերի հետ, այդ թվում` Ղարաբաղը ներառյալ, էապես համընկնում են, որովհետև դժվար է պատկերացնել, թե ինչ տրամաբանություն պետք է գործի աշխարհում դե ֆակտո ընդունված ղարաբաղյան անկախությունը աշխարհում դե ֆակտո և դե յուրե մերժվող ղրիմյան «միացումի» հետ ասոցացնելու, նույնականացնելու, հետևաբար և միևնույն մերժվածության դաշտում տեղավորելու համար:

Ի՞նչ տրամաբանությամբ և հանուն ինչի՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում