Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Փաշինյանի հանձնարարականը առավել քան հիմնավոր է․ 2007-ի փաստաթուղթը գրվել է ուղղակի գրվելու համար

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատվել են Ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծումը, հանձնախմբի անհատական կազմը և գործունեության կարգը: Որոշման համաձայն՝ Ազգային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով Անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարության ներքո ստեղծվում է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբ, որի անդամներն են կառավարության անդամները (բացառությամբ ՀՀ վարչապետի և փոխվարչապետների), ԱԱԾ տնօրենը, ոստիկանության պետը, ԶՈւ ԳՇ պետը, ՊԵԿ նախագահը, ԱԺ արտաքին հարաբերությունների ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ՊՎԾ պետը, ԿԲ նախագահը, ԳԱԱ նախագահը, ՀՀ ԱԽ գրասենյակի ներկայացուցիչը (հանձնախմբի քարտուղար)։ Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարվել է Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը մեկ տարվա ընթացքում ներկայացնել Անվտանգության խորհրդի հավանությանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու համար:

Ամիսներ առաջ, հիշեցնենք, ԱԽ քարտուղարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպումների շարք՝ փորձագետների մասնակցությամբ։ Ի դեպ՝ փորձագիտական հանրությունը մեկ անգամ չէ, որ դեռ 2007 թվականին ընդունված փաստաթուղթը թարմացման կարիք ունի, դրանից հետո տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ՝ Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում, որոնց հետ կապված որևէ հիշատակում այդ փաստաթղթում, բնականաբար, չկա։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ անվտանգության ռազմավարությունը, որը Հայաստանում իբրև թե գործում է, 2007 թվականի խմբագրմամբ մի փաստաթուղթ է, որն իրականության հետ որևէ կապ չունի. «Այն վաղուց արդեն չի արտացոլում աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները և Հայաստանի առջև կանգնած մարտահրավերների տրանսֆորմացիաները, որոնք տեղի են ունեցել վերջին տարիներին։ Իսկ ամենագլխավորը՝ այն գրվել է ուղղակի գրված ունենալու համար և, ըստ էության, չի գործել»։

Մեհրաբյանը հավելեց. «Այն, ինչ այնտեղ շարադրված է և Հայաստանի արտաքին քաղաքական, անվտանգության, տնտեսական և մնացած այլ քաղաքականություններում իրականացվող քայլերը կապ չունեն այդ փաստաթղթի հետ։ Հետևաբար, մենք ոչ այն է, որ ունենք ընդամենը 2007 թվականի փաստաթուղթ, այլևս մենք հաստատապես կարող ենք պնդել, որ ներկա դրությամբ Հայաստանն ընդհանրապես չունի ռազմավարություն։ Այդ իներցիան գալիս է դեռ նախկին իշխանություններից, և Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն անվտանգության խորհրդին ավելի քան հիմնավորված է և ժամանակին»։

Ըստ փորձագետի՝ անվտանգության խորհրդում էլ բավականին մեծածավալ աշխատանք է կատարվել այս ուղղությամբ. «Կատարվել է խնդիրների ինվենտարիզացիա, գույքագրում, և սրա հիման վրա էլ աշխատանքները, ըստ այդ հանձնարարականի, պետք է մեկ տարվա ընթացքում ավարտվեն, ու մենք ունենանք փաստաթուղթ։ Թե ինչպիսին այն կլինի՝ էս պահի դրությամբ տեղեկություն չունեմ, ինչպես նաև տեղեկություն չունեմ՝ թե այն կլինի բաց, փակ, թե մի մասը բաց, մյուսը՝ փակ»։

Ո՞րն է նախընտրելի տարբերակը հարցին ի պատասխան Մեհրաբյանն ասաց. «Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ նախընտրելի կլինի, որ Հայաստանն ունենա կոմբինացված եղանակով կազմված փաստաթուղթ, մի մասը կլինի հրապարակված, իսկ մյուս մասը՝ փակ։ Այն հասու կլինի միայն շատ նեղ շրջանակի մարդկանց։ Իսկ թե ինչպես կլինի՝ իշխանություններն իրենք կորոշեն»։

Արդյոք փաստաթղթում պետք է ամրագրված լինեն մեր անելիքները, գործողությունների պլանը Վրաստան-Ռուսաստան, Իրան-ԱՄՆ հարաբերությունների հետ կապված դիտարկմանն ի պատասխան Մեհրաբյանն ասաց. «Իհարկե, այդ ամենը պետք է ներառվի, որովհետև այդ ամենը, ի շարս բազմաթիվ այլ գործոնների, մարտահրավեր է Հայաստանի համար, ու Հայաստանը պետք է ունենա բազմատարբերակ լուծումներ, որոնք այս կամ այն չափով կկիրառի՝ ելնելով իրավիճակից։ Նախապատրաստված փաթեթներ պետք է լինեն, իսկ Հայաստանն այս ամենը չունի։ Աշխատանքը պետք է կատարեր նախորդ իշխանությունը, իսկ մենք գիտենք, թե նախորդ իշխանությունն ինչով էր զբաղված և այսօր էլ տեսնում ենք, թե նախորդ իշխանության մնացուկներն ինչով են զբաղված»։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը այս փաստաթղթի նորացման անհրաժեշտության մասին բարձրաձայնել էր դեռ ամիսներ առաջ։ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած ընտրություններից հետո, ըստ նրա, պետք է ընդունվեր Ազգային անվտանգության ռազմավարության նոր նախագիծ։

«Ազգային անվտանգության հայեցակարգերի ընդունումը հետխորհրդային պետությունների համար նոր փաստաթուղթ ու մշակույթ է։ Դա արևմտյան քաղաքական մշակույթի երևույթ է։ ԽՍՀՄ փլուզումից հետո նորանկախ պետությունները, հետևելով առաջադիմական փորձին, ընդունեցին նման փաստաթղթեր»,- մեզ հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեռյանի՝ 2007 թվականին հաստատված հայեցակարգը կարդալիս տարակուսանք է առաջանում. «Վերացական մտքեր, դատողություններ։ Օրինակ՝ Հայաստանը պետք է լինի կայուն, որ ժողովրդավար լինի՝ հանրահայտ բաների թվարկում, պարզ ճշմարտություններ, բայց մեզ անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ ու պլաններ։ Պետք է իրապես գործող, իսկապես նորմալ ու իրատեսական անվտանգային հայեցակարգի ընդունում, սա պատահական փաստաթուղթ չէ։ Այսպիսի փաստաթղթերը դրվում են պետության արտաքին քաղաքականության վեկտորի հիմքում, միջպետական հարաբերությունների հիմքում»։

Նրա խոսքերով՝ փաստաթուղթը քարացած լինել չի կարող, պետք է լինի շարժական. «Եթե չեմ սխալվում՝ ԱՄՆ յուրաքանչյուր նախագահ՝ իշխանության գալուց հետո ընդունում է նոր փաստաթուղթ։ Ավելին՝ իրադրության, ուժերի հարաբերակցության փոփոխության պայմաններում այդ փաստաթուղթը կարող է փոխվել տարին մեկ կամ տարին երկու անգամ»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում