Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին միջինքաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Վանես Մարտիրոսյանը, ով Մարիո Լոզանոյի դեմ մենամարտում հաղթել է և նվաճել WBO վարկածով միջմայրցամաքային գոտին, խոսել է իր նոր մարզչի` Ջո Գուսենի հետ աշխատանքի մասին:
«Ինձ ավելի շատ դուր է գալիս, որ Գուսենը միշտ իմ կողքին է մարզումների ժամանակ: Նա հետևում է իմ գործողություններին, խորհուրդներ տալիս: Նախկինում մարզիչներն ինձ պարզապես հանձնարարություններ էին տալիս և ասում. «Կտեսնվենք 10 րոպեից»: Իսկ Ջոն չի հեռանում իմ կողքից: Նա բարելավել է բռնցքամարտիկի իմ որակները:
Մինչ այժմ բոլոր հաղթանակներս տարել եմ տաղանդիս շնորհիվ: Ես չեմ զարգացել, քանի որ կողքիս չի եղել այնպիսի մարզիչ, ով կասեր, թե ինչն եմ ճիշտ անում, իսկ ինչը` սխալ: Չեմ ցանկանում քննարկել իմ և Ֆրեդի Ռոաչի համագործակցությունը: Կասեմ միայն` այժմ զգում եմ, որ, իսկապես, մարզիչ ունեմ»,- Boxing Scene-ը մեջբերում է Մարտիրոսյանի խոսքերը:






































