Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իրեն լավ է զգում և պատրաստ է կանցլերի պաշտոնում մնալ մինչև 2021-ի խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Մերկելի գրասենյակի ղեկավար Հելգա Բրաունին։
«Նրա առողջությունը լավ վիճակում է»,-նշել է Բրաունը՝ հավելելով, որ «իհարկե» նա ի վիճակի է կատարել իր պարտականությունները մինչև 2021-ի հոկտեմբերին կայանալիք դաշնային ընտրությունները։
«Նա իր թեկնածությունն առաջադրել է 4 տարով և կապված մեր առջև ծառացած խնդիրների հետ՝ մենք այդ ժամկետը պետք է մինչև վերջ հասցնենք»,-ընդգծել է Մերկելի գրասենյակի ղեկավարը։